Այսօր մեր դպրոցը հյուրընկալել է մի շատ կարևոր հյուրի։ Մեր դպրոց էր այցելել Ուրուգվայի հյուպատոսը։ Այս այցը շատ նշանակալից էր եւ մեզ համար ուներ մեծ կարևորություն։
Նախեւառաջ մենք մի փոքր շրջեցինք եւ հյուպատոսին ներկայացրեցինք մեր կրթահամալիրը։ Շրջայցի ընթացքում ներկայացվեցին այն բազմաթիվ հնարավորությունները, որ կրթահամալիրը տալիս է իր աշակերտներին։
Այնուհետև մենք ցույց տվեցինք մեր իսպաներենի նախագծերը։ Աշակերտները կարողացան նաեւ ցույց տալ իրենց իսպաներենի լավ իմացությունը։ Մեր կրթահամալիրի աշակերտները հնարավորություն ունեցան անձամբ շփվել հյուպատոսի հետ եւ ուղել նրան իրենց հուզող բոլոր հարցերը։ Արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր եւ բովանդակալից զրույց։ Զրույցի ընթացքում նաեւ կարողացանք շատ նոր տեղեկություն ձեռք բերել Ուրուգվայի մասին։ Կարողացանք մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալ Ուրուգվայի մշակույթի հետ։ Սա նաեւ շատ լավ փորձ էր բոլոր աշակերտների համար, քանի որ նրանք կարողացան օգտագործել իրենց գիտելիքները և Հյուպատոսի հետ շփվել իսպաներեն լեզվով։
Մենք նաեւ հնարավորություն ունեցանք ցուցադրել մեր աշակերտների կողմից ստեղծված իսպաներեն խաղը։ Խաղ, որ ոչ միայն հետաքրքիր է, այլ նաեւ շատ օգտակար բոլոր աշակերտների համար։ Այս խաղը շատ օգտակար է, քանի որ դրա միջոցով մենք կարողանում ենք սովորել բազմաթիվ նոր իսպաներեն բառեր, որոնք մինչ այդ չգիտեինք։ Նաեւ կարողանում ենք ձեռք բերել բազմաթիվ գիտելիքներ Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի մասին։
Այս ամենինչի արդյունքում մենք ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ։ Այս հանդիպման ընթացքում կարողացանք կիրառել մեր իսպաներենի իմացությունը եւ նոր ու հետաքրքիր տեղեկություն ձեռք բերել Ուրուգվայի նման հիասքանչ երկրի մասին։