Ինչպես եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո

Մենք այժմ գտնվում ենք ինքնամեկուսացման պայմաններում, սակայն բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի այս իրավիճակը հնարավորինս շուտ ավարտվի։

Իհարկե այս շրջանը մեծ հետք կթողնի մեզնից յուրաքանչյուրի կյանքում, և սովորական կյանքին հետ վերադառնալը բավականին դժվար կլինի։

Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան երբ այս ամենն արդեն անցյալում կլինի։ Ես հաճույքով կվերադառնամ իմ բնականոն կյանքին և կսկսեմ ավելի շատ գնահատել կյանքիս ամեն մի պահը։ Ես վստահ եմ, որ շատ մեծ ուրախությամբ կվերադառնամ կրթահամալիր, կրկին կտեսնեմ սիրելի ուսուցիչներիս ու ընկերներիս։

Կարծում եմ, որ այս իրավիճակը բոլորիս կստիպի ավելի շատ գնահատել մեր կյանքի ամեն մի օրը և այն բոլոր սովորական և աննշան թվացող գործողությունները, որ մենք իրականացնում ենք օրվա ընթացքում։

Ես հուսով եմ, որ շատ շուտով մեր հին կյանքին վերադառնալը այսքան հեռու ու անհնար չի թվա։ Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ծանր շրջանը ու ավելի համախմբված և ուժեղ դուրս կգանք այս իրավիճակից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s