Ծամփորդություն դեպի Գյումրի

Մեր ճամփորդությունը դեպի Գյումրի սկսվեց Իտալիայի պատվո հյուպատոսի հետ հանդիպումից։ Հանդիպումը պատվո հյուպատոսի` Անտոնի Մոնտալտոյի հետ, անցավ շատ լավ։ Մենք նրա հետ ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած զրույց, որի ընթացքում նրան ուղղեցինք մեզ հուզող բոլոր հարցերը։

Հանդիպման ավարտին մենք նաև հնարավորություն ունեցանք այցելել Կերամիկայի թանգարանը։ Այնտեղ տեսանք կերամիկայից պատրաստված գեղեցկագույն ձեռքի աշխատանքներ, որոնք մեծ տպավորություն թողեցին բոլորիս վրա։

Մեր ճամփորդության հաջորդ կանգառն էր Արեգակ ներառական փուռը։ Այնտեղ մենք համտեսեցինք Գյումրիում պատրաստված ուտելիք և մի փոքր հանգստացանք։ Ինչպես նաև իմացանք փռի բարեգործական գործունեության մասին, ինչը ևս շատ զարմացրեց և տպավորեց բոլորիս։

Մի փոքր հանգստից հետո բոլորս ժամանակ ունեցանք քաղաքով թափառելու և Գյումրին բացահայտելու համար։ Մենք զբոսնեցինք քաղաքի փողոցներով և հիացանք Գյումրիի զարմանահրաշ գեղեցկությամբ։

Զբոսանքից հետո մենք այցելեցինք Սթիլ գրաֆիկայի թանգարանը, որտեղ տեսանք բազմաթիվ նկարներ և քանդակներ։ Թանգարանը օգնում է երիտասարդ տաղանդավոր արտիստներին, ցուցադրելով նրանց աշխատանքը։ Այս փաստն իհարկե հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց մեզ։

Ծամփորդության վերջում այցելեցինք Արտակ Թադևոսյանի արվեստանոց, որտեղ տեսանք փամփուշտից պատրաստված զարդեր։ Զարդերին նայելով նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ դրանք պատրաստված են փամփուշտներից, քանի որ իսկապես գեղեցիկ էին։ Զարդերը ցույց տալով Արտակ Թադևոսյանը նաև պատմեց այս զարդերի ստեղծման և իր անցած ուղղու մասին։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը դեպի Գյումրի։ Մենք հնարավորություն ունեցանք այցելել զարմանահրաշ վայրեր և հանդիպել մեծանուն ու տաղանդավոր մարդկանց։ Ճամփորդությունը լի էր բազմաթիվ անակնկալներով ու բացահայտումներով։ Վստահ եմ, որ այս ճամփորդությունը հաճելի էր մեզ համար և դեռ երկար կմնա բոլորիս հիշողություններում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s