Հայոց պատմություն. Սեպտեմբերի 22-25. Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը /գրավոր-բլոգային աշխատանք/.

1․ Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։

Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Հետագայում Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։

Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում: Տեղադրված է Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Տեղադրված է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև։ Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։

Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից։ Նրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով ջրաղացներ գործի դնելու համար։ Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն։ Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար։

2․ Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել
Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները


Հունական ավանդազրույց
Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։

Վրացական ավանդազրույց
11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Արաբական ավանդություն
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան, որի որդին էր Արմինին, որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s