
Մեռյալների օրը մեքսիկական ավանդական տոն է, որը նվիրված է մահացածներին։ Այս տոնը նշվում է նոյեմբերի 1-ին և 2-ին։ Այն նաև կապված է կաթոլիկ երկու տոների` Բոլոր հոգիների օրվա և Բոլոր Սրբերի, հետ։
Մեռյալների օրը տոն է, որը նշվում է Մեքսիկայում։ Այն ավելի քիչ մաշտաբներով նշվում է նաև, Կենտրոնական Ամերիկայի երկրներում և Միացյալ Նահանգների շատ համայնքներում, որտեղ կա մեծաքանակ մեքսիկական բնակչություն։ 2008 թվականինւ ՅՈՒՆԵՍԿՈ-ն տոնը հայտարարել է Մարդկության ոչ Նյութական Մշակութային Ժառանգություն։
Կյանքից մահ անցումը խորհրդանշական պահ է, որը պատմության ընթացքում մարդու մոտ առաջացրել է հիացմունք, վախ և անորոշություն։ Երկար տարիներ, տարբեր մշակույթներում մահվան շուրջ ստեղծվել են հավատալիքներ, որոնք կարողացել են զարգացնել ծիսակատարությունների և ավանդույթների մի ամբողջ շարք։ Շարք, որը ստեղծվել է մահը հարգելու, պատվելու, վախեցնելու, և նույնիսկ այն ծաղրելու համար։ Մեքսիկան մշակութային, ավանդույթներով հարուստ երկիր է. որպես ազգ, նրա ինքնությունը կազմող հիմնական կողմերից մեկը կյանքի, մահվան և դրանց շուրջ պտտվող բոլոր ավանդույթների և հավատալիքների պատկերացումն է։