1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք Արտաշատի հայ-հռոմեական պայմանագիրը
3. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.
1․ Արտաշես Ա-ի բարենորոգումները
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում:
Հողային հարաբերությունների կարգավորումը.
Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև:
Այլ բարենորոգումները.
Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:
2․
Արտաշատի պայմանագիրը
Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝
Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:
Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:
Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը:
Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:
Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Հայաստանի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին:
3․ Հայաստանում ավատատիրական հարաբերությունների ձևավորման շրջանում թագավորության գլուխ էր Արշակունիների հարստությունը։ Նրանց ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան՝ իշխող ազնվականության սեփականության ձևերը և նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն։ Այն կարգավորվում էր հայկական զորանամակով։Արշակունիների զինանշանը
Իշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իշխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները՝ կաթողիկոսական տոհմերը։ Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ։ Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմական սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին։ Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք։
Բդեշխներն ու նախարարներր արքունիքում ժառանգաբար զբաղեցում էին իրենց հատկացված «գահերը» կամ «բարձ ու պատիվները», որոնց աստիճաններր կամ խիստ հերթականությամբ կանոնակարգված տեղերը (ըստ նրանց տնտեսական և ռազմական հզորության) ամրագրված էին արքունի «Գահնամակում»։ Հայոց արքան երկիրը կառավարում էր արքունիքին առընթեր վարչական մարմինների՝ գործակալությունների միջոցով։ Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները։ Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.
Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանապարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները։ Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները։
Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով։
Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը։ Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր։
Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը։ Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը։
Բագրատունիների դրոշը
Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին։ Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր։
Արշակունյաց Հայաստանում զինված ուժերր համալրվում էին արքունի և նախարարական զորամիավորումներով։ Տրդատ Գ Մեծի օրոք (287-330) հայկական զորաբանակի թիվը հասնում էր 70 հազարի։ 4-րդ դարում Սասանյան Պարսկաստանի սպառնալիքները հարկադրեցին մեծացնել հայկական զինված ուժերի թվաքանակը։ Մեզ հասած «Զորանամակի» համաձայն 4-րդ դարի երկրորդ կեսին նախարարությունները Հայոց զորաբանակը համալրել են 84 հազար մարտիկով, իսկ արքունի հեծելագունդը կաղմել է 40 հազար միավոր։ Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից մասնագիտանում էին ձիավարժության, որսախաղերի և զինավարժությունների մեջ։