Հայոց պատմություն. Հոկտեմբերի 26-30. Առաջադրանք

1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում
2. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր-բլոգային աշխատանք/.

1․ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

2․ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s