
<<Հրաշք կին>>-ը 1931 թվականին նկարահանված, ամերիկյան ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող թիմի անդամներից են եղել Ֆրանկ Կապրան և Հարրի Քոհնը, իսկ ֆիլմի սցենարը գրվել է Դորոտի Հովելի կողմից։ <<Հրաշք կինը>> ֆիլմում նկարահանված դերասաններից են եղել Բարբարա Ստանվիքը, Դավիթ Մաններսը և Սեմ Հարդին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի օգոստոսի 7-ին։
<<Հրաշք կինը>> ֆիլմը պատմում է մի աղջկա` քարոզչի դստեր, կյանքի մասին։ Այդ աղջկա անունն էր Ֆլորենս Ֆալլոն։ Ֆլորենսը մեծ հիասթափություն է ապրում երբ եկեղեցին նրա հորը հեռացնում և նրա փոխարեն գտնում է նոր, ավելի երիտասարդ քարոզչի։ Հոր մահվանից հետո աղջիկը լիովին կորցնում է իր հավատը Աստծո և առհասարակ բոլորի նկատմամբ։ Ն միավորվում է մի տղամարդու հետ և սկսում կեղծ հրաշքներ գործել։ Նա դա անում է միայն շահի համար` չմտածելով ուրիշ ոչ ոքի մասին։ Սակայն, որոշ ժամանակ անց, նրա կողքին գտնվող տղամարդու սերն ու վստահությունը վերականգնում են Ֆլորենսի հավատը մարդկանց և Աստծո նկատմամբ։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։