Հայոց Պատմություն. շտեմարանային աշխատանք.

Մաս Ա Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

1. Տարեթվեր

1. Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.

3) Ք. ա. IV հազարամյակի վերջին

2. Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.

2) Ք. ա. XX–XVIII դդ.

3. Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.

3) Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին

4.  Մինչև ե՞րբ է հիշատակվում Ուրարտուն ասուրա–բաբելական արձանագրու­թյուններում.

2) Ք. ա. IV դ. առաջին կեսը

5. Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս.

3) Ք. ա. XXIII դարում

6. Ե՞րբ է գահակալել Սարդուրի I–ը.

1) Ք. ա. մոտ 835-825 թթ.

7. Երբ է գահակալել Իշպուինին.

4) Ք. ա. մոտ 825–810 թթ.

8. Երբ է գահակալել Մենուան.

4) Ք. ա. մոտ 810–786 թթ.

9. Ե՞րբ է գահակալել Արգիշտի I–ը

4) Ք. ա. 786–764 թթ.

10. Ո՞ր թվականին Թիգլաթպալասար III–ը կարողացավ կասեցնել Վանի թագա­վորության` դեպի Բաբելոն շարժվող զորքերը.

1) Ք. ա. 743 թ.

11. Ե՞րբ է գահակալել Ռուսա I–ը.

2) Ք. ա. 735–մոտ 710–ա կան թթ. վերջ

12. Ո՞ր թվականին Ռուսա I–ի հետ բախման արդյունքում Սարգոն II–ը անհաջողու­թյուն կրեց.

1) Ք. ա. 719 թ.

13. Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը.

2) Ք. ա. VII դա րում

14. Ե՞րբ է Պարույր Նահապետը թագադրվել և ճանաչվել Հայաստանի թագավոր.

3) Ք. ա. 612 թ.

15. Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը ե՞րբ արշավեցին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ.

2) Ք. ա. 609 թ.

16. Ե՞րբ է սկսվել Մարաստանի դեմ Կյուրոս Մեծի գլխավորած ապստամբությունը.

4) Ք.ա. 553 թ.

17. Ե՞րբ է Տիգրան Երվանդյանը, դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավել Բաբելոնը.

4) Ք. ա. 539 թ.

18. Ե՞րբ են դաշնակից երկրների զորքերը կործանել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն

2) Ք. ա. 612 թ.

19. Երբ է գահակալել Դարեհ 1-ը.

2) Ք.ա. 522-486 թթ.

20. Ե՞րբ է Աքեմենյան տերությունը բաժանվել վարչական 20 մեծ շրջանների.

3) Ք. ա. 520 թ.

21. Ե՞րբ է Դարեհ III Կոդոմանոսը դարձել ողջ Աքեմենյան տերության տիրակալ.

3) Ք. ա. 336 թ.

22. Ո՞ր թվականից է գահակալել Արշամ Երվանդականը.

3) Ք. ա. մոտ 240 թ.

23. Ո՞ր թվականներին է իշխել Շամ (Սամոս) Երվանդականը.

1) Ք. ա. մոտ 260–240 թթ.

24. Ե՞րբ է գահակալել Երվանդ Վերջինը.

2) Ք. ա. մոտ 220–201 թթ.

25. Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը ո՞ր թվականին բաժանվեց մի քանի մասերի.

2) Ք. ա. 301 թ.

26. Ե՞րբ են Հայաստանի տարածքում առաջին անգամ հիշատակվում Մեծ և Փոքր Հայքերը` որպես առանձին վարչական միավորներ.

4) Ք. ա. 4-րդ դարում

27. Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը.

2) Ք. ա. 188 թ.

28. Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ Հայքը, Փոքր Հայ ը և Ծոփքը.

2) Ք. ա. 189 թ.

29. Ե՞րբ Արտաշես I–ը վճռական հակահարված հասցրեց Անտիոքոս IV թագավորին.

1) Ք. ա. 201 թ.

30. Երբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.

1) Ք. ա. մոտ 185 թ.

31. Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը.

2) Ք. ա. 188 թ.

32. Ե՞րբ է հրապարակվել Արտաշես I–ի հրամանագիրը հողային բարեփոխման վերաբերյալ.

2) Ք. ա. 180 թ.

33. Ե՞րբ է գահակալել Արտավազդ I–ը.

2) Ք. ա. 160–115 թթ.

34. Ե՞րբ է գահակալել Տիգրան I–ը.

3) Ք.  ա. 115–95 թթ.

35. Ե՞րբ է գահակալել Տիգրան II–ը.

4) Ք. ա. 95–55 թթ.

36. Ե՞րբ է Տիգրան Մեծը Ծոփքը միավորել իր թագավորությանը.

3) Ք. ա. 94 թ

37. Ե՞րբ է կառուցվել մայրաքաղաք Տիգրանակերտը.

3) Ք. ա. 80-70-ական թթ.

38. Ե՞րբ է Տիգրան Մեծը Կորդուքը միացրել Մեծ Հայքին.

4) Ք. ա. 94 թ.

39. Ո՞ր թվականին հայկական բանակը նվաճեց Պտղոմայիս քաղաքը.

2) Ք. ա. 71 թ.

40. Ե՞րբ է ընթացել հայ–հռոմեական պատերազմի առաջին փուլը.

1) Ք. ա. 69–67 թթ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s