Բրոնտե քույրեր։ Գրողներ

Անգլիայի հյուսիսում գտնվող մի ցուրտ և մռայլ տանը, մի օր ապրել են երեք քույրեր։ Շարլոտան, Էմիլին և Աննեն շատ ժամանակ էին անցկացնում միայնակ և գրում պատմվածքներ և բանաստեղծություններ` զվարճանքի համար։

Մի օր Շարլոտան որոշեց իր տեքստերն ուղարկել մի հայտնի անգլիացի բանաստեղծի` հարցնելու նրա կարծիքը։ Նրա պատասխանը եղավ. <<Ինձ բացարձակ դուր չեն գալիս ձեր բանաստեղծությունները։ Գրականությունը տղամարդկանց համար է>>։

Բայց Շարլոտան չդադարեց գրել։

Մի գիշեր նա գտավ իր քրոջ` Էմիլիի տետրը` դրված նրա գրասեղանի վրա։

— Ինչու երբեք մեզ ցույց չես տվել քո բանաստեղծությունները,— հարցրեց նրան Շարլոտան,— նրանք այնքան գեղեցիկ են։

Էմիլին շատ զայրացավ երբ իմացավ, որ իր քույրը, առանց իր թույլտվության, կարդացել էր իր անձնական տեքստերը։ Սակայն երբ հանգստացավ, Շարլոտան նրան մի առաջարկ արեց. <<Ինչու միասին մի բանաստեղծությունների գիրք չգրենք>>։

Էմիլին և Աննեին համաձայնեցին։ Երբ վերջապես հրապարակվեց նրանց գիրքը, վաճառվեց ընդամենը գրքի երկու օրինակ։ Բայց նրանք չհանձնվեցին և շարունակեցին թաքուն գրել ու կեսօրին քննարկել իրենց տեքստերը։

Այս անգամ նրանցից յուրաքանչյուրը աշխատեց առանձին նովելի վրա։ Երբ նովելները հրապարակվեցին և ունեցան ակնթարթային հաջողություն։ Իրենց ժամանակաշրջանի մարդիկ չէին կարողանում հավատալ, որ այդ նովելները գրված էին երեք երիտասարդ աղջիկների կողմից։ Դրա համար էլ քույրերը գնացին Լոնդոն, որպեսզի ցույց տային, որ նրանք էին նովելների օրինական հեղինակները։

Նրանց գրքերը թարգմանվել են շատ լեզուներով և կարդացվել միլիոնավոր մարդկանց կողմից, ամբողջ աշխարհում։

Թարգմանություն << Գիշերային հեքիաթներ չարաճճի աղջիկների համար>> գրքից։

Ինգա Բաբայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s