
Երեխաները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:
Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:
Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:
Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:
Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում: