Հիշողություններ` Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասին

Այսօր միգուցե դժվար է պատկերացնել, սակայն տարիներ առաջ Հայաստանում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանում` հայեր։ Այս երկու ժողովուրդները ապրել են իրար կողք կողքի և շատ հաճախ ունեցել են բավականին լավ` երբեմն նույնիսկ բարեկամական հարաբերություններ։ Չնայաց այդ լավ հարաբերություններին երկու ժողովուրդների միջև ամեն դեպքում առկա է եղել որոշակի լարվածություն և անվստահություն, որը սակայն մեծ խնդիր չի հանդիսացել։

Ադրբեջանցիները հիմնականում բնակվել են Վարդենիսի, Ղափանի, Մասիսի, Եղեգնաձորի, Աշոտցսկի շրջաններում, ինչպես նաև` Երևանում։

Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի։ Այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը մյուս թյուրքերը։ Ինչպես նաև Հայաստանում բնակվել են շուրջ 50 հազար քուրդ և եզդի։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո վերստին աճեց ադրբեջանցիների ներհոսքը՝ սակայն համեմատաբար ավելի քիչ քանակությամբ։ 1926 թվականի տվյալներով Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 78 հազար ադրբեջանցի։ 1939 թվականին նրանց թիվը հասավ 131 հազարի։ 1921-1926 թվականներինՀԿԿ կենտկոմը հրատարակեց առաջին ադրբեջանալեզու պարբերականները, որոնք կրում էին «Ռանջբար» և «Զենգի» անվանումները։ Խորհրդային տարիներին Երևանում ստեղծվեց ադրբեջանական աշխատավորական ակումբ, իսկ հետո նաև ադրբեջանցի կանանց ակումբ։ 1928 թվականին հիմնադրվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը, որը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գործող միակ ազգային թատրոնն էր։ Այն նաև առաջին ոչ հայկական ազգային թատրոնն էր Հայկական ԽՍՀ-ի տարածքում։ 1992 թվականին Հայաստանում գործում էր 32 ադրբեջանալեզու դպրոց․ 1924 թվականին դրանց թիվը հասնում էր 104-ի։

Խորհրդային միության փլուզումից հետո ադրբեջանցիների մեծ մասը վերադարձան իրանց երկիր` տների փոխանակում կատարելով Ադրբեջանում ապրող հայերի հետ։ Սակայն կային մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, որոնք փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և մինչ օրս ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: Ադրբեջանցի որոշ ընտանիքների երեխաներ անգամ չգիտեն, որ ընդամենը 30 տարի առաջ իրենց հայրերը կամ մայրերը ունեին այլ ազգանուն, այլ կրոն, այլ լեզու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s