Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ամփոփում

Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ես կատարել եմ աշխատանքներ, մասնակցել մի շարք հետաքրքիր նախագծերի և ճամփորդությունների։ Այժմ ավելի մանրամասն կներկայացնեմ այդ ամենը։

Այս ուսումնական տարին սկսվեց Տիար Բլեյանի կողմից կազմակերպված շրջայցով։ Այս շրջայցի ժամանակ ես և բոլոր ներկաները շրջեցին կրթահամալիրով, ավելի մանրամասն տեղեկացան կրթահամալիրի կատարած ահռելի աշխատանքի և հետագա անելիքների մասին։ Փոքր-ինչ ավելի ուշ շրջայցը նաև մանրամասնորեն լուսաբանվեց իմ կողմից։ Այսպես սկսվեց ուսումնական այս տարին։ Այժմ կխոսեմ դրա շարունակության մասին։

Հայոց լեզու ու գրականությունից մասնակցել եմ մի շարք նախագծերի և գրել շատ հետաքրքիր թեմաների մասին։ Գրել եմ Մխիթար Սեբաստացու մասին պատմող նյութի վերաբերյալ` վերապատմելով և մեկնաբանելով այն։ Նաև ներկայացրել եմ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը ցույց տվող տեսանյութը և մի փոքր խոսել դրա մասին։ Նաև գրել և խոսել եմ բոլորիս կողմից շատ սիրված տոնի` Վարդավառի մասին։

Այս նախագծերի հետ մեկտեղ նաև կատարել եմ թեստային աշխատանք հայոց լեզվից` ավելացնելով իմ գիտելիքները և պատրաստվելով հայոց լեզվի գալիք քննությանը։

Այս ժամանակահատվածում նաև մասնակցել եմ Ֆիլմադարան նախագծին։ Այս նախագծի շրջանակներում ներկայացրել և պատմել եմ բազմաթիվ ֆիլմերի մասին, որոնք, հուսով եմ, կդիտվեն ու կսիրվեն շատերի կողմից։ Ես ինքս դիտել և խոսել եմ հետևյալ ֆիլմերի մասին. <<Ես դեռ հավատում եմ>>, <<Հայրենասերը>>, <<Հրաշք կինը>>, <<Խիզախ սիրտը>>, <<Միայնակ, բայց ոչ միայնակ>>, <<Այդ մասին պետք է երգել>> և <<Ես և դու հավերժ միասին>>։

Իսպաներենի նախագծերը նույնպես եղել են հետաքրքիր և բազմազան։ Դրանցում նույնպես իմ մասնակցությունն եմ ունեցել և յուրաքանչյուր նախագիծ անելով ստացել մեծ հաճույք։ Նախագծերից մեկի շրջանակներում ներկայացրել եմ Մեքսիկայում շատ հայտնի և սիրված մի տոն` Մեռյալների Օրը, և պատմել այդ տոնի ծագման և անցկացման մասին։ Մասնակցել եմ նաև մի շատ կարևոր նախագծի, որում իսպաներենով խոսել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմի մասին և իրավիճակը լսելի դարձրել իսպանախոս ժողովրդի համար։ Այս ընթացքում նաև կատարել եմ երկու շատ հետաքրքիր թարգմանություններ։ Այդ թարգմանություններն են եղել Բրոնտե քույրերի մասին պատմող փոքրիկ պատմվածքը և Պարույր Սևակի <<Խաղաղություն>> բանաստեղծությունը, որը հայերենից թարգմանել եմ իսպաներենի։ Թարգմանչական ևս մի կարևոր աշխատանք էր Ինիգո Գարսեսի կրթահամալիրի տարեդարձը շնորհավորող հոլովակի թարգմանությունը ` իսպաներենից հայերեն։

Անգլերենից նույնպես եղել են մի քանի նախագծեր, որոնց մասնակցել եմ մեծ հաճույքով և հետաքրքրությամբ։ Կատարել եմ մի քանի վարժություններ և մասնակցել եմ <<The Skylight Room>> թարգմանչական նախագծին և գրել շարադրություններ շատ հետաքրքիր թեմաների շուրջ։ Դրանք են <<Where there is a will there is a way>>-ը որում ես խոսել եմ նպատակասլացության և նույնիսկ ամենաանհավանական թվացող նպատակներին և երազանքներին հասնելու մասին և <<Peace and war>> շարադրությունը, որում գրել եմ Հայ-ադրբեջանական պատերազմի մասին և ներկայացրել ներկայիս իրավիճակը մեր հայրենիքում։

Մաթեմատիկայից նույնպես կատարել եմ որոշակի աշխատանք, որի շնորհիվ ինձ համար նոր և շատ հետաքրքիր տեղեկություն եմ ձեռք բերել։ Այս ամիսների ընթացքում աշխատել եմ ավելացնել մաթեմատիկայի հետ կապված գիտելիքներս և հնարավորինս բարելավել մաթեմատիկայի իմ իմացությունը։

Հայոց պատմությունից նույնպես առաջադրանքներ և նախագծեր են եղել, որոնք ևս կատարել եմ։ Կատարել եմ յուրաքանչյուր շաբաթ տրված առաջադրանքները և պատասխանել հարցերին։ Կատարել եմ հայոց պատմության շտեմարանային աշխատանք` բարելավելով հայոց պատմության իմ իմացությունը։ Նաև մասնակցել եմ մի շարք նախագծերի, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել իմ մեջ։ Այդ նախագծերն են` <<Հերոսամարտ նախագիծ. Վանի հերոսամարտ>>, <<Մեր գերդաստանը>>, <<Հիշողություններ Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասին>> և <<Երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում>>։

Այս ամիսների ընթացքում տեղի ունեցած ոչ պակաս կարևոր իրադարձություններ են, ինձ համար, եղել նաև այն երկու ճամփորդությունները, որոնց մասնակցելու։ Առաջին ճամփորդությունը եղավ դեպի Գյումրի, որին մասնակցելու շնորհիվ` բացահայտել մի շարք զարմանահրաշ տեղեր Գյումրիում, որոնց մասին գուցե շատերը չեն լսել։ Ճամփորդության ավարտին նաև հանդիպեցինք Իտալիայի պատվո հյուպատոսին, ում հետ իսպաներեն լեզվով շփվելու հնարավորություն ունեցանք։

Հաջորդ, ոչ պակաս տպավորիչ և հաճելի ճամփորդությունը Սյունիքի ուղղությամբ էր։ Այս ճամփորդությունը իրոք որ կախարդական էր։ Ճամփորդության ընթացքում այցելեցինք բազմաթիվ չքնաղ վայրեր և տեսանք Հայաստանի չնաշխարհիկ բնությունը իր ողջ գեղեցկությամբ։ Մեր այցելած վայրերից էին Շաքեի ջրվեժը, Որոտնավանքը, Տոլորսի ջրամբարը, Աղի Տուի հուշարձանը, Մելիք Թանգու կամուրջը, Որոտնաբերդը, Զորաց քարերը և այլն։ Այս ճամփորդությունը իմ մեջ թողել է անմոռանալի տպավորություններ և ջերմ հիշողություններ, որոնք դեռ շատ երկար ժամանակ չեն մոռացվի։

Ամփոփելով ուսումնական տարվա այս ամիսները կարող եմ ասել, որ շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, ճամփորդել Հայաստանի ամենագեղեցիկ վայրերով և մասնակցել բազմաթիվ հետաքրքիր նախագծերի։ Այս ամիսները շատ ծանր և դժվար էին բոլորիս համար, սակայն ուսումնական պրոցեսը` շատ հաճելի և հետաքրքիր, ինչպես միշտ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s