Իսպաներենի ամփոփում

Ուսումնական այս տարվա ընթացքում մասնակցել եմ իսպաներեն մի շարք շատ հետաքրքիր նախագծերի և այժմ ավելի մանրամասն կխոսեմ դրանցից մի քանիսի մասին։

Այս տարին սկսվեց դեպի Գյումրի ճամփորդությամբ, որի ընթացքում մենք հանդիպում ունեցանք Իտալիայի պատվո հյուպատոսի հետ։ Հանդիպման ընթացքում ես կարողացա իսպաներեն լեզվով զրուցել նրա հետ և այնուհետև պատմել այդ մասին իմ բլոգում։

Այս տարի հանդիպում ենք ունեցել նաև Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքներին մասնակցել եմ նաև ես և իսպաներեն լեզվով գրել Լիլիթ Բլեյանի մասին` փոքր-ինչ պատմելով նրա կյանքի և կարիերայում ունեցած հաջողությունների մասին։

Այս ժամանակահատվածում կատարածս հետաքրքիր աշխատանքներից է նաև մեքսիկական տոնի` <<Día de Muertos>>-ի մասին նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում ես ներկայացրել եմ այս զարմանահրաշ տոնի մասին, որը թարգմանաբար կոչվում է Մեռյալների Օր։ Նաև պատմել են տոնի պատմության և անցկացման կարգի մասին։

Կատարել եմ նաև մի շարք թարգմանչական աշխատանքներ, որոնք բոլորը եղել են շատ տարբեր և յուրովի հետաքրքիր։ Սակայն դրանցից ամենակարևորը թերևս Տիար Բլեյանի օրագրի բաժիններից մեկի թարգմանությունն էր։ Շատ պատասխանատու աշխատանք էր, որը կատարել եմ մեծ սիրով։

Նաև թարգմանել եմ Ինիգո Գարսեսի` կրթահամալիրին ուղղված շնորհավորական ուղերձը, Բրոնտե քույրերի կենսագրությունը` <<Գիշերային հեքիաթներ չարաճճի աղջիկների համար>> գրքից, և Պարույր Սևակի <<Խաղաղություն>> բանաստեղծությունը։

Ցավոք, այս տարի նաև շատ տխուր իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնցից ամենացավալին Ղարաբաղյան պատերազմն էր։ Այդ մասին նույնպես խոսել եմ իսպաներեն լեզվով և փոքր-ինչ օգնել, որպեսզի իսպանախոս մարդիկ իմանան ողջ ճշմարտությունը։

Այո, այս տարին լի էր ցավով և կորուստներով, սակայն կարող եմ ասել որ ուսումնական տարին նաև շատ լավ և ուրախ հիշողություններ է թողել։ Այդ հիշողությունների մեծ մասն են կազմել նաև իսպաներեն նախագծերը։ Դրա համար, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ընկեր Ռուզաննային։

Սիրով կարող եմ նշել, որ ուսումնական այս տարին դեռ երկար կհիշեմ և կկարոտեմ։

Sí, este año fue lleno de dolor y pérdidas pero puedo decir que el año escolar también me dejó muchas memorias buenas y alegres. Gran parte de esas memorias han sido los proyectos de español. Por eso, claro, la agradezco a la Señora Ruzana.

Con mucho amor puedo decir que voy a recordar y extrañar mucho este año escolar.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s