Ես և դու հավերժ միասին

<<Ես և դու հավերժ միասին>> ամերիկյան քրիստոնեական ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանվել է Դեյվ Քրիստիանոյի կողմից։ Ֆիլմի սյուժեյի հիմքում ընկած է Դեյվի անձնական կյանքից մի հատված։ Ֆիլմում նկարահանված դերասաններից են եղել Մայքլ Բլաին-Ռոզգեյը, Ջեննա Բաիլեյը, Սենդի Ֆոքսը, և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 15-ին։

Ֆիլմը պատմում է մի 47 տարեկան տղամարդու` Քրիստիանի մասին։ Քրիստիանը և իր կինը վերջերս էին բաժանվել, և այժմ նրա սիրտը կոտրված էր։ Նա փորձում էր վերականգնվել և ցանկանում էր իր կյանքին կրկին իմաստ հաղորդել։ Այդ ծանր ժամանակահատվածում նա հանդիպում է մի կնոջ, որը նույնպես վերջերս էր բաժանվել իր ամուսնուց։ Որոշ ժամանակ շփվելով` նրանք ընկերանում են։ Այդ կինը Քրիստիանին հիշեցնում է իր` դպրոցական տարիների ընկերուհուն։ Նա կարոտում է այդ աղջկան և հիմա` 30 տարի անց, որոշում կրկին հանդիպել նրա հետ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Այդ մասին պետք է երգել

<<Այդ մասին պետք է երգել>>-ը ամերիկյան քրիստոնեական դրամա ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող անձնակազմի անդամներից են եղել Չարլի Ջորդանը, Ջոն Շեփրերդը և այլոք։ Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորող դերասաններն են Դարիուս ՄքՔրարին, Իրմա Փ. Հոլլը, Թամերա Մորին, Ռաշաան Նալլ և Լոբո Սեբաստիաանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի հունիսի 10-ին։

<<Այդ մասին պետք է երգել>> ֆիլմը պատմում է մի երիտասարդ տղայի` Թոմմիի մասին։ Թոմմին նախկին դատապարտյալ էր և այժմ գտնվելով ազատության մեջ` ցանկանում էր ամեն ինչ զրոյից սկսել։ Նա ավելի լավ և բարեկեցիկ կյանքի էր ձգտում։ Իր երազանքին հասնելու ճանապարհը անցնելու ընթացքում Թոմմին Աստծո հանդեպ հավատով է լցվում և սկսում գնահատել իրեն շրջապատող մարդկանց։ Նա շարունակում է իր ուղին, սակայն այժմ` ընդունելով իրեն սիրող մարդկանց օգնությունն ու աջակցությունը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Միայնակ, բայց ոչ միայնակ

<<Միայնակ, բայց ոչ միայնակ>>-ը ամերիկյան պատմական, արկածային դրամա ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող խմբից են եղել Ռեյ Բենգսթոնը, Ջորջ Դ. Էսկոբարը, Բարբարա Դիվիսեկը և այլոք։ Գլխավոր հերոսներին մարմնավորող դերասաններն են Կելլի Գրեյսոնը, Նատալի Ռակոոսին, Ջեն Գոտսոն, Քլեյ Վալքերը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 27-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

<<Միայնակ, բայց ոչ միայնակ>> ֆիլմում ներկայացվում է ժամանակաշրջանը երբ տեղի է ունեցել ֆրանսիա-հնդկական պատերազմը։ Ֆիլմում պատմվում է մի գերմանացի ընտանիքի` Լեինինգների մասին։ Ընտանիքը անդամներն էին հինգ երեխաները` Բարբարան, Ռեգինան, Ջոնը, Ֆրիտսը ու Քրիստիանը, և նրանց ծնողները։ Ընտանիքն ապրում էր հանգիստ կյանքով, սակայն պատերազմը սկսվելուց հետո ամեն ինչ փոխվեց։ Ապահովության համար, երկու եղբայրներն ու մայրը տնից գնում են, իսկ մնացածը որոշում են մնալ։ Շուտով հնդիկները հարձակվում և ներխուժում են Լեինինգների տուն։ Հայրն ու Քրիստիանը զոհվում են, իսկ Բարբարան ու Ռեգինան ընկնում են գերության մեջ։ Այս ցավալի իրադարձությունից հետո նրանք շատ դժվարությունների միջով են անցնում` իրենց ընտանիքի հետ կրկին վերամիավորվելու համար։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Մխիթար Սեբաստացի

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթար Սեբաստացին։ Եղել է հայագետ և Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար Սեբաստացին իր հավատով վերակենդանացնել է հայ մշակույթի քրիստոնեական ինքնությունը` դառնալով հայ դպրության և լուսավորության նվիրյալ երախտավոր։ Նա միշտ դասասենյակ էր մտել մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում` Հայկազյան բառարանը և ասել իր աշակերտներին <<դուք այս երկու թևերով պիտի թևածեք>>։

Ապշեցնում է Մխիթար Սեբաստացու գիտական անգերազանցելի միտքը, նրա մարդկային բարձրագույն որակները, իմացական կարողությունները, առաջնորդին հատուկ կազմակերպչական ջիղը, հավատարմությունը Աստուծո խոսքին:

Կարդալով այս նյութը հնարավորություն ստացա մի փոքր ավելին իմանալ Մխիթար Սեբաստացու մասին։ Իմանալով ավելին` յուրաքանչյուրիս, այդ թվում նաև ինձ մոտ, խորհին հարգանք է առաջանում այս իմաստուն անձնավորության հանդեպ։

Ուրախ եմ, որ մի փոքր ավելին իմացա Մխիթար Սեբաստացու մասին և հպարտ, որ սովորում եմ կրթահամալիրում վրա կրում է այնպիսի հանճարեղ մարդու անուն, ինչպիսին Մխիթար Սեբաստացին էր։

Մխիթար Սեբաստացու մասին պատմող այդ նյութը կարող եք կարդալ այստեղ։

Խիզախ սիրտը

<<Խիզախ սիրտը>> ամերիկյան պատմական, գեղարվեստական ֆիլմ է պատերազմի մասին։ Ֆիլմը նկարահանվել է Միլ Գիբսոնի, Ալան Լադդի և Ռանդալլ Դավեյի կողմից։ Ֆիլմում նկարահանված դերասաններից են Միլ Գիբսոնը, Սոֆի Մարսեաուն, Պատրիկ ՄկԳուհանը, Կատերին ՄկԿոռմակը և այլոք։ <<Խիզախ սիրտը>> ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 18-ին։

<<Խիզախ սիրտը>> ֆիլմում պատմվում է Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի մասին։ Շոտլանդացիները պատերազմում էին Անգլիայի թագավոր Էդվարդ առաջինի դեմ, իսկ այդ պատերազմում նրանց առաջնորդում էր Վիլլիամ Վալլանսը։ Վիլլիամը այս ֆիլմի գլխավոր հերոսն է։ Նա եղել է 13-րդ դարի վերջին շոտլանդացի զարմիկը, որը աչքի է ընկել իր անսահման խիզախությամբ։ Նա պատրաստ էր անել հնարավոր և անհնար ամեն ինչ, նույնիսկ սեփական կյանքը տալ, հանուն իր երկրի և ժողովրդի անկախության։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Քրիստոսի Պայծառակերպություն. Վարդավար

Վարդավառը կամ Վարդեվառը քրիստոնեական տաղավար տոներից մեկն է, որը նաև կոչվում է Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն։ Հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն է։ Ըստ եկեղեցական տոնացույցի Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Քրիստոնեական ավանդույթի համաձայն տոնն անվանվում է նաև Քրիստոսի պայծառակերպություն կամ այլակերպություն: Այն հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է: Համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսն իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից վեց օր հետո, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ տեղի պիտի ունենային Երուսաղեմում: Շուտով մի ամպ հովանի է լինում իրենց, և մի ձայն ամպի միջից ասում. «Դա է իմ սիրելի Որդին, դրան լսեցեք»: Որոշ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Հարուստ են Վարդավառի խաղային ավանդույթները: Խաղերն ուղեկցվելով երգ ու երաժշտությամբ, ավանդական կենցաղում ապահովել են տոնի ուրախ մթնոլորտը: Ուխտավայրերում կազմակերպվել են ձիարշավներ, գոտեմարտեր, ըմբշամարտեր, փայտախաղեր: Մրցել են ինչպես անհատներ, այնպես էլ համայնքներ: Հաղթողները մեծարանքով են հիշվել ողջ տարվա ընթացքում: Անցկացվել են նաև աշուղական մրցություններ: Վարդավառին ամենաբնորոշ խաղը եղել է ջրցանությունը, որին մասնակցել են բոլորը: Նույնիսկ երեխաներին և տկարներին թեկուզ մի քիչ թրջվելուց անմասն չեն թողել՝ հավատալով վարդավառյան ջրի բժշկող և մաքրագործող զորությանը:

Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը բոլորի կողմից շատ սիրելի տոն է, որը նաև դարերից եկող պատմություն և խորհուրդ է պարունակում իր մեջ։ Այն նաև ազգային ինքնությունը կենսունակ պահելու, բնության հետ հաղորդվելու, մերձավորին սիրելու և վարդավառյան պայծառակերպությամբ մաքրագործվելու հիշեցում է:

Հրաշք կինը

<<Հրաշք կին>>-ը 1931 թվականին նկարահանված, ամերիկյան ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող թիմի անդամներից են եղել Ֆրանկ Կապրան և Հարրի Քոհնը, իսկ ֆիլմի սցենարը գրվել է Դորոտի Հովելի կողմից։ <<Հրաշք կինը>> ֆիլմում նկարահանված դերասաններից են եղել Բարբարա Ստանվիքը, Դավիթ Մաններսը և Սեմ Հարդին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի օգոստոսի 7-ին։

<<Հրաշք կինը>> ֆիլմը պատմում է մի աղջկա` քարոզչի դստեր, կյանքի մասին։ Այդ աղջկա անունն էր Ֆլորենս Ֆալլոն։ Ֆլորենսը մեծ հիասթափություն է ապրում երբ եկեղեցին նրա հորը հեռացնում և նրա փոխարեն գտնում է նոր, ավելի երիտասարդ քարոզչի։ Հոր մահվանից հետո աղջիկը լիովին կորցնում է իր հավատը Աստծո և առհասարակ բոլորի նկատմամբ։ Ն միավորվում է մի տղամարդու հետ և սկսում կեղծ հրաշքներ գործել։ Նա դա անում է միայն շահի համար` չմտածելով ուրիշ ոչ ոքի մասին։ Սակայն, որոշ ժամանակ անց, նրա կողքին գտնվող տղամարդու սերն ու վստահությունը վերականգնում են Ֆլորենսի հավատը մարդկանց և Աստծո նկատմամբ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Ես դեռ հավատում եմ

<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը Ամերիկյան քրիստոնեական ռոմանտիկ դրամա է։ Ռեժիսորի դերում են հանդես եկել Էրվին եղբայրները։ Այս ֆիլմում նկարահանված դերասաններից են ԿՋ Ապան, Բրիթթ Ռոբերտսոնը, Գարի Սինիսը, Մելիսսա Ռոկսբուրգը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 7-ին։

<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմում պատմվում է ամերիկացի ժամանակակից քրիստոնեական երաժշտության երգիչ ու երգահան Ջերեմի Քամփի կյանքը։ Ֆիլմում ներկայացվում է Ջերեմիի և նրա կնոջ` Մելիսսա Լիննի, կյանքը։ Մասնավորապես ցույց է տրվում նրանց կյանքի այն հատվածը, երբ Մելիսսայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում։ Այդ իրադարձությունը տեղի է ունենում նրանց ամուսնությունից կարճ ժամանակ անց, և նրանք միասին են ստիպված լինում անցնել այդ դժվարին փորձության միջով։

Ֆիլմը ներկայացնում է Ջերեմիի և Մելիսսայի ապրումները, և նրանց անցած ուղին։ <<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը ցույց է տալիս, որ միշտ հույս կա, նույնիսկ` կյանքի ամենադժվարին պահերին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ

Տեսանյութում ցույց է տրվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որը կառուցվել է 2015 թվականին և գտնվում է Երևանում։ Տեսանյութի մեջ թանգարան-ինստիտուտը ցույց է տրվում թե’ ներսից, թե’ դրսից, ինչի շնորհիվ դիտողը հնարավորություն է ունենում տեսնել թանգարան-ինստիտուտը բոլոր կողմերից և անկյուններից։

Թանգարան-ինստիտուտը իրոք որ հիասքանչ է, և այս տեսանյութը նաև հիասքանչ այլընտրանք է բոլոր նրանց համար, ովքեր, տարբեր պատճառներով, մինչ օրս չեն այցելել և չեն տեսել Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտը։

Ճամփորդություն դեպի Սիսիան

Մեր ճամփորդությունը դեպի Սիսիան սկսվեց վաղ առավոտյան։ Այն բաղկացած էր երկու` հետաքրքիր և բազմաթիվ զարմանահրաշ վայրերով լի օրերից։

Ճամփորդության առաջին օրը սկսվեց վաղ առավոտյան։ Մեր առաջին կանգառը էր Շաքեի ջրվեժը, որը բոլորիս հիացրեց իր անիրական գեղեցկությամբ։ Մենք որոշ ժաման մնացինք ջրվեժի մոտ, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը։

Այս ճամփորդությաան շրջանակներում մենք նաև այցելեցին մի շարք վանքեր։ Այդ վանքերն էին Որոտնավանքը, Թանահատի Կարմիր վանքը, և Սիսավանքը։ Վանքերից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ և տպավորիչ էր բոլորիս համար։

Ճամփորդության առաջին օրը այցելած վայրերից մեկն էր նաև Տոլորսի ջրամբարը։ Այցի ժամանակ մենք նաև նավարկելու հնարավորություն ունեցանք, ինչը նույնպես անմոռանալի տպավորությունների առիթ էր։ Տոլորսի ջրամբարը բոլորիս գերեց ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև հետաքրքիր ու յուրահատուկ պատմությամբ, որը մինչ այդ անհայտ էր մեզ համար։

Աղի Տուի հուշարձանը մեր այցելած վայրերից էր։ Այն նույնպես բոլորիս զարմացրեց իր գեղեցկությամբ և հետաքրքիր պատմությամբ։

Հուշարձանին հաջորդեց Մելիք Թանգու կամուրջը, որը ոչ պակաս յուրահատուկ և գեղեցիկ էր։ Կամուրջից բացվում է չնաշխարհիկ տեսարան, որը հիացմունք է առաջացնում յուրաքանչյուրի մոտ։

Այսքանով մեր ճամփորդության առաջին օրը մոտեցավ իր ավարտին։ Օրվա վերջում մեզ հյուրընկալեց Vorotnavan Resort հյուրատունը, որտեղ մեր հանգստյան ժամերը անցկացնելու և գիշերելու հնարավորություն ունեցանք։

Ճամփորդության երկրորդ օրը ոչ պակաս հաճելի ու հետաքրքիր էր։ Օրը սկսվեց բարձունքի հաղթահարումից։ Մենք բարձրացանք դեպի Որոտնաբերդ։ Բարձրանալով վեր մենք կարողացանք հիանալ այդտեղից բացվող զարմանահրաշ տեսարանով։ Լինելով արդեն վերևում բոլորս միասին ասացինք Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը և շնորհավորեցինք մեր հայրենիքի տոնը։

Մեր ճամփորդության վերջինն կանգառը դարձավ Զորաց քարեր մեգալիթյան կառույցը։ Քարերից յուրաքանչյուրը չքնաղ էր և ուներ շատ հետաքրքիր և նմանը չունեցող ձև։ Ամբողջ կառույցը զարմանահրաշ գեղեցկություն և յուրահատկություն ուներ։ Տեսնելով այս կառույցը պարզապես անհնարին է անտարբեր մնալ։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը դեպի Սիսիան։ Ճամփորդություն,որը, վստահ եմ, դեռ շատ երկար կմնա բոլորիս հիշողություններում։