Ես և դու հավերժ միասին

<<Ես և դու հավերժ միասին>> ամերիկյան քրիստոնեական ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանվել է Դեյվ Քրիստիանոյի կողմից։ Ֆիլմի սյուժեյի հիմքում ընկած է Դեյվի անձնական կյանքից մի հատված։ Ֆիլմում նկարահանված դերասաններից են եղել Մայքլ Բլաին-Ռոզգեյը, Ջեննա Բաիլեյը, Սենդի Ֆոքսը, և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 15-ին։

Ֆիլմը պատմում է մի 47 տարեկան տղամարդու` Քրիստիանի մասին։ Քրիստիանը և իր կինը վերջերս էին բաժանվել, և այժմ նրա սիրտը կոտրված էր։ Նա փորձում էր վերականգնվել և ցանկանում էր իր կյանքին կրկին իմաստ հաղորդել։ Այդ ծանր ժամանակահատվածում նա հանդիպում է մի կնոջ, որը նույնպես վերջերս էր բաժանվել իր ամուսնուց։ Որոշ ժամանակ շփվելով` նրանք ընկերանում են։ Այդ կինը Քրիստիանին հիշեցնում է իր` դպրոցական տարիների ընկերուհուն։ Նա կարոտում է այդ աղջկան և հիմա` 30 տարի անց, որոշում կրկին հանդիպել նրա հետ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Այդ մասին պետք է երգել

<<Այդ մասին պետք է երգել>>-ը ամերիկյան քրիստոնեական դրամա ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող անձնակազմի անդամներից են եղել Չարլի Ջորդանը, Ջոն Շեփրերդը և այլոք։ Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորող դերասաններն են Դարիուս ՄքՔրարին, Իրմա Փ. Հոլլը, Թամերա Մորին, Ռաշաան Նալլ և Լոբո Սեբաստիաանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի հունիսի 10-ին։

<<Այդ մասին պետք է երգել>> ֆիլմը պատմում է մի երիտասարդ տղայի` Թոմմիի մասին։ Թոմմին նախկին դատապարտյալ էր և այժմ գտնվելով ազատության մեջ` ցանկանում էր ամեն ինչ զրոյից սկսել։ Նա ավելի լավ և բարեկեցիկ կյանքի էր ձգտում։ Իր երազանքին հասնելու ճանապարհը անցնելու ընթացքում Թոմմին Աստծո հանդեպ հավատով է լցվում և սկսում գնահատել իրեն շրջապատող մարդկանց։ Նա շարունակում է իր ուղին, սակայն այժմ` ընդունելով իրեն սիրող մարդկանց օգնությունն ու աջակցությունը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Միայնակ, բայց ոչ միայնակ

<<Միայնակ, բայց ոչ միայնակ>>-ը ամերիկյան պատմական, արկածային դրամա ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող խմբից են եղել Ռեյ Բենգսթոնը, Ջորջ Դ. Էսկոբարը, Բարբարա Դիվիսեկը և այլոք։ Գլխավոր հերոսներին մարմնավորող դերասաններն են Կելլի Գրեյսոնը, Նատալի Ռակոոսին, Ջեն Գոտսոն, Քլեյ Վալքերը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 27-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

<<Միայնակ, բայց ոչ միայնակ>> ֆիլմում ներկայացվում է ժամանակաշրջանը երբ տեղի է ունեցել ֆրանսիա-հնդկական պատերազմը։ Ֆիլմում պատմվում է մի գերմանացի ընտանիքի` Լեինինգների մասին։ Ընտանիքը անդամներն էին հինգ երեխաները` Բարբարան, Ռեգինան, Ջոնը, Ֆրիտսը ու Քրիստիանը, և նրանց ծնողները։ Ընտանիքն ապրում էր հանգիստ կյանքով, սակայն պատերազմը սկսվելուց հետո ամեն ինչ փոխվեց։ Ապահովության համար, երկու եղբայրներն ու մայրը տնից գնում են, իսկ մնացածը որոշում են մնալ։ Շուտով հնդիկները հարձակվում և ներխուժում են Լեինինգների տուն։ Հայրն ու Քրիստիանը զոհվում են, իսկ Բարբարան ու Ռեգինան ընկնում են գերության մեջ։ Այս ցավալի իրադարձությունից հետո նրանք շատ դժվարությունների միջով են անցնում` իրենց ընտանիքի հետ կրկին վերամիավորվելու համար։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Խիզախ սիրտը

<<Խիզախ սիրտը>> ամերիկյան պատմական, գեղարվեստական ֆիլմ է պատերազմի մասին։ Ֆիլմը նկարահանվել է Միլ Գիբսոնի, Ալան Լադդի և Ռանդալլ Դավեյի կողմից։ Ֆիլմում նկարահանված դերասաններից են Միլ Գիբսոնը, Սոֆի Մարսեաուն, Պատրիկ ՄկԳուհանը, Կատերին ՄկԿոռմակը և այլոք։ <<Խիզախ սիրտը>> ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 18-ին։

<<Խիզախ սիրտը>> ֆիլմում պատմվում է Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի մասին։ Շոտլանդացիները պատերազմում էին Անգլիայի թագավոր Էդվարդ առաջինի դեմ, իսկ այդ պատերազմում նրանց առաջնորդում էր Վիլլիամ Վալլանսը։ Վիլլիամը այս ֆիլմի գլխավոր հերոսն է։ Նա եղել է 13-րդ դարի վերջին շոտլանդացի զարմիկը, որը աչքի է ընկել իր անսահման խիզախությամբ։ Նա պատրաստ էր անել հնարավոր և անհնար ամեն ինչ, նույնիսկ սեփական կյանքը տալ, հանուն իր երկրի և ժողովրդի անկախության։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Հրաշք կինը

<<Հրաշք կին>>-ը 1931 թվականին նկարահանված, ամերիկյան ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանող թիմի անդամներից են եղել Ֆրանկ Կապրան և Հարրի Քոհնը, իսկ ֆիլմի սցենարը գրվել է Դորոտի Հովելի կողմից։ <<Հրաշք կինը>> ֆիլմում նկարահանված դերասաններից են եղել Բարբարա Ստանվիքը, Դավիթ Մաններսը և Սեմ Հարդին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի օգոստոսի 7-ին։

<<Հրաշք կինը>> ֆիլմը պատմում է մի աղջկա` քարոզչի դստեր, կյանքի մասին։ Այդ աղջկա անունն էր Ֆլորենս Ֆալլոն։ Ֆլորենսը մեծ հիասթափություն է ապրում երբ եկեղեցին նրա հորը հեռացնում և նրա փոխարեն գտնում է նոր, ավելի երիտասարդ քարոզչի։ Հոր մահվանից հետո աղջիկը լիովին կորցնում է իր հավատը Աստծո և առհասարակ բոլորի նկատմամբ։ Ն միավորվում է մի տղամարդու հետ և սկսում կեղծ հրաշքներ գործել։ Նա դա անում է միայն շահի համար` չմտածելով ուրիշ ոչ ոքի մասին։ Սակայն, որոշ ժամանակ անց, նրա կողքին գտնվող տղամարդու սերն ու վստահությունը վերականգնում են Ֆլորենսի հավատը մարդկանց և Աստծո նկատմամբ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Հայրենասերը

<<Հայրենասեր>>-ը ամերիկյան պատմական, գեղարվեստական ֆիլմ է պատերազմի մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ռոբերտ Ռոդատի կեխողմից, իսկ ռեժիսորի դերում է հանդես եկել Ռոլանդ Եմմերիչին։ Ֆիլմում նկարահանված դերասաններն են Միլ Գիբսոնը, Հեթհ Լեդգերը, Ջոելի Ռիչարդսոնը, Ջեյսոն Իսաակսը և այլոք։ <<Հայրենասերը>> ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի հունիսի 28-ին։

<<Հայրենասերը>> ֆիլմում ցուցադրվող իրադարձությունները տեղի են ունենում 1776 թվականին, երբ տեղի է ունեցել Ամերիկյան Հեղափոխական պատերազմը։ Ֆիլմի իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում Հարավային Կարոլինայի Բերկլի շրջանի գյուղերում։ Ֆիլմի գլխավոր հերոսը Մարտինն է, որը նախկինում նաև մասնակցել էր Ֆրանսիական և հնդկական պատերազմին և հիմա յոթ երեխաների միայնակ հայր էր։ Մա իր երեխաների հետ ապրում էր հանգիստ կյանքով, սակայն շուտով ամեն ինչ փոխվեց, երբ սկսեց Ամերիկյան Հեղափոխական պատերազմը և նա դարձավ դրա մասնակիցը։ Մարտինը հավաքական կերպար է, որի հիմքում ընկած են չորս պատմական հերոսներ` Էնդրյու Պիկենս, Ֆրենսիս Մարիոն, Դանիել Մորգան և Թոմաս Սամթեր։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Ես դեռ հավատում եմ

<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը Ամերիկյան քրիստոնեական ռոմանտիկ դրամա է։ Ռեժիսորի դերում են հանդես եկել Էրվին եղբայրները։ Այս ֆիլմում նկարահանված դերասաններից են ԿՋ Ապան, Բրիթթ Ռոբերտսոնը, Գարի Սինիսը, Մելիսսա Ռոկսբուրգը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 7-ին։

<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմում պատմվում է ամերիկացի ժամանակակից քրիստոնեական երաժշտության երգիչ ու երգահան Ջերեմի Քամփի կյանքը։ Ֆիլմում ներկայացվում է Ջերեմիի և նրա կնոջ` Մելիսսա Լիննի, կյանքը։ Մասնավորապես ցույց է տրվում նրանց կյանքի այն հատվածը, երբ Մելիսսայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում։ Այդ իրադարձությունը տեղի է ունենում նրանց ամուսնությունից կարճ ժամանակ անց, և նրանք միասին են ստիպված լինում անցնել այդ դժվարին փորձության միջով։

Ֆիլմը ներկայացնում է Ջերեմիի և Մելիսսայի ապրումները, և նրանց անցած ուղին։ <<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը ցույց է տալիս, որ միշտ հույս կա, նույնիսկ` կյանքի ամենադժվարին պահերին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Իդեալական ալիքը

<<Իդեալական ալիքը>> ֆիլմը 2014 թվականի Հարավ-աֆրիկյան կենսագրական դրամա է, որը նկարահանվել է Նոր Զելանդիայի և Ինդոնեզիայի հետ համագործակցության արդյունքում։ Այն նաև Բրյուս Մաքդոնալդի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է, իսկ ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորել է դերասան Սքոթ Էասթվուդը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 3-ին, Ավստրալիայում։

Ֆիլմում պատմվում է մի մարդու պատմություն, որի անունն էր ՄսՔորմարք։ Այդ մարդը շատ մոտ էր մահվանը և նա պետք է որոշում կայացներ։ Նա կարող էր մահանալ կամ վերադառնալ և բոլորին պատմել իր հետ տեղի ունեցածի մասին։ ԵՒ նա որոշեց…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Բացիկների հրաշքը

<<Բացիկների հրաշքը>> ֆիլմը 2001 թվականի` հեռուստատեսության համար նկարահանված ամերիկյան դրամա է։ Ֆիլմի սցենարը գրվել է Լիի Վիլսոնի կողմից։ Ֆիլմում նկարահանված դերասաններն են Թոմաս Սանգսթերը, Կիրկ Կամեռոնը, Կարին Կոնովալը, Կաթերին Օքսեմբերգը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի նոյեմբերի 10-ին։

<<Բացիկների հրաշքը>> ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Այս ֆիլմում պատմվում է մի տասնութ տարեկան տղայի` Քրեյգի պատմություն, որը ուղեղի ուռուցք ուներ։ Բուժում չկար, սակայն տղայի մայրը`Մարիոնը, վստահ էր, որ Աստված կօգնի և կբուժի իր որդուն։ Նա վստահ էր, որ որդուն առողջություն մաղթող բացիկները կօգնեն նրան։ Մարիամը համաշխարհային արշավ կազմակերպեց ամենից շատ առողջություն մաղթող բացիկներ ստանալու ռեկորդ սահմանելու նպատակով։ Մինչ այդ սահմանված ռեկորդը` 1,000265-ը, անգերազանցելի էր թվում, սակայն նրան հաջողվեց անել դա, և իր որդին 350 միլիոնից ավելի բացիկ ստացավ։ ԵՒ չնայաց բժիշկների խորհուրդներին Մարիոնն ու Քրեյգը մեկնեցին ԱՄՆ` հրաշք թվացող բուժումը ստանալու համար։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Երուսաղեմի հետհաշվարկ

<<Երուսաղեմի հետհաշվարկ>>-ը 2011 թվականի քրիստոնեական թրիլլեր ֆիլմ է։ Այն նկարահանվել է նույնանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է Հարոլդ Քրոնկի, Ջեյմս Չանկինի, Մայքլ Սքոթի, Մաթյու Թեյֆորդի և Դավիթ Ա. Ռ. Վիյթի կողմից։ Այս ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին։

Միջուկային զենքը տեղափոխվում է Ամերիկա։ Երբ դա տեղի ունեցավ միակ մարդը որ կարող էր ինչ-որ մի բան անել դա Ֆ.Բ.Ի. գործակալ Շեյն Դաուգթրին էր։ Նա պետք է միջուկային զենքը գտներ մինչ դրա պայթեցվելը։ Այդ անհնարին թվացող առաջադրանքը դրված էր Շեյնի ուսերին։ Ժամանակը գնում էր և այս իրավիճակում միայն մի քանիսը կարող էին օգնել։ Այդ մարդիկ էին զենքի վաճառքով զբաղվող Լիի Մեջորսը, իսրայելցի գործակալ Սթասի Քեաչը և Ս.Ի.Ա.-ի տնօրենի տեղակալ Ռենդի Թրեյվիսը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։