Նոյի տապանը

Այս մուլտֆիլմում պատմվում է մի շատ հայտնի պատմություն։ Դա Նոյի մասին պատմությունն է։ Այս մուլտֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է Աստված Նոյին փրկվելու և ապրելու հնարավորություն տալիս։ Այդ հնարավորությունը Նոյին տրվում է Աստծո հանդեպ իր հավատի ու հարգանքի շնորհիվ։ Աստված Նոյին զգուշացնում է սպասվող ջրհեղեղի մասին։ Դրա շնորհիվ Նոյը պատրաստելու ժամանակ է ունենում ու կարողանում է փրկել իր և իր ընտանիքի կյանքը։

Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ

Վահան Տերյանի բանաստեղծության վերլուծություն

Ցնորք

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Այս բանաստեղծության մեջ Տերյանը անթերի կերպով ներկայացնում է անպատասխան սիրո զգացմունքը։ Տերյանի սիրած էակը սիրում էր ուրիշին։ Դա կոտրում էր Տերյանի սիրտը։ Նա անկարող էր ինչ-որ բան փոխել։ Վահան Տերյանը կարող էր միայն համակերպվել և ապրել այդ էակին սիրելով, միևնույն ժամանակ գիտակցելով, որ այդ սերը երբեք փոխադարձ չի լինի։ Տերյանը սիրում էր, բայց սիրված չէր։

Անպատասխան սերը չափազանց դաժան և ցավոտ զգացմունք է, որը կատարելապես ներկայացված է Վահան Տերյանի այս բանաստեղծության մեջ։

Վերջին ուղևորություն

Այս ֆիլմում շատ վառ երևում է Վահան Տերյանի անսահման սերը իր հայրենիքի և հայրենակիցների հանդեպ։ Նա ոչ միայն հանճարեղ բանաստեղծ էր, այլ նաև շատ հայրենասեր անձնավորություն։ Ամենաբարդ ժամանակաշրջանում Տերյանը փորձում էր ամեն կերպ օգնել իր հայրենակիցներին և պաշտպանել նրանց շահերը։ Նա երբեք մեծ ուշադրություն չէր դարձնում նյութականի վրա, քանի որ իր համար ամենաառաջնայինը միշտ հոգևոր արժեքներն էին։ Վահան Տերյանի համար ամենակարևորը ոչ թե նյութական Հայաստանի, այլև հոգևոր Հայաստանի ստեղծումն էր։ Հանուն հայրենիքի նա պատրաստ էր անել անգամ անհնարինը։ Տերյանը միշտ պաշտպանում էր հայ ժողովրդին, որն այդքան ծանր իրավիճակում էր հայտնվել։ Տերյանի այս դիրքորոշումը շատ դժվարություններ էր բերում իր կյանք։ Միշտ նրա կողքին եղած միակ մարդը իր կինն էր’ Անահիտը։ Նա Տերյանի հետ միասին անցնում էր այդ բոլոր փորձությունների միջով։ Անահիտը Վահան Տերյանի կողքին էր մինչև նրա կյանքի վերջին վայրկյանները։

Տերյանը մահացավ թողնելով ահռելի ժառանգություն, որը միշտ կհիշվի և հավետմկմնա հայ ժողովրդի հետ։

Շտեմարանային աշխատանք

11. Որ շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

1) թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ

12. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

3) բաղձանք-իղձ, անսայթաք-անգայթ, աղճատել-աղավաղել

13. Որ շարքի բոլոր բառազույգերն են իրար հոմանիշ։

4) հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ

14. Որ տարբերակում ընգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ։

3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում։

15. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

3) գժտվել-հաշտվել, չափավոր-ծայրահեղ, երաշտային-անձրևային

16. Որ շարքի բոլոր բառերն են կազմված հականիշներից։

2) զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի

17. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

3) ձերբակալել-ազատել, հանգցնել-կիզել, վհատեցնել-քաջալերել

18. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

2) աղտեղություն-մաքրություն, սեղմ-ճապաղ, հեղհեղուկ-անհողդողդ

19. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) օրհնանք-անեծք, երեց-կրտսեր, կամային-թուլամորթ

20. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

20) զարդարուն-անպաճույճ, հոռետես-լավատես, պարպել-լիցքավորել

Մարդկության սպասում է 30-ամյա փոքր սառցապատում

Գիտնականները տեղեկացնում են, որ առաջիկայում երկիր մոլորակին սառցապատում է սպասվում։ Դա պայմանավորված է արեգակի ակտիվության նվազմամբ։ Այս երևույթը տեղի է ունենում 11 տարին մեկ անգամ։ Սովորաբար այն տևում է երկու տարի, սակայն այս անգամ կարող է երկարաձգվել մոտ 33 տարի։

Սառցապատումն իր ազդեցությունը կթողնի ընդհանուր կլիմայի վրա։ Ջերմաստիճանը կիջնի մոտ 1 աստիճանով։ Սա այդքան էլ մեծ թիվ չէ, սակայն կարող է լուրջ հետևանքներ թողնել երկիր մոլորակի վրա։ Կլիման կդառնա ավելի ցուրտ և խոնավ։ Ամռանը եղանակը կլինի ավելի խոնավ ու հով, իսկ ձմռանը կլինեն սառնամանիքներ։

Վերջին սառցապատումը տեղի է ունեցել 1650 թվականին և տևել է գրեթե 60 տարի։

Այժմ մենք կարող ենք միայն հուսալ, որ սպասվող սառցապատումը չի լինի այնքան ուժեղ, որքան որ անցյալն էր և շատ ծանր հետևանքներ չի ունենա երկիր մոլորակի համար։

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:

Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական’ «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …:

Վահան Տերյան

1910, դեկտեմբեր, Մոսկվա

Արժե վախենալ գլոբալ տաքացումից

Գլոբալ տաքացման հետևանք են եղանակային տհաճ անակնկալները։ Գլոբալ տաքացումը միայն ջերմաստիճանի բարձրացումը չէ։ Հարավային կիսագնդի որոշ երկրներում անտառային հրդեհներ են և երաշտ։ Միևնույն ժամանակ հյուսիսային կիսագնդի երկրներում բուք, սառնամանիքներ ու ձյան առատ տեղումների են։ Եղանակային այս բոլոր իրադարձությունները գլոբալ տաքացման հետևանք են։ Հետազոտողները այս երևույթի վերաբերյալ կանխատեսումներ էին անում դեռևս 60-70-ական թվականներին։ Գիտնականների մեծամասնության կարծիքով գլոբալ տաքացումը ջերմոցային գազերի քանակի ավելացման հետևանք է։ Ջերմոցային գազերի քանակի ավելացումը բնական պրոցեսների և մարդու գործունեության արդյունք է։ Գլոբալ տաքացման դեմ կարելի է պայքարել ‘ կրճատելով մարդու գործունեության հետեւանքով առաջացած վտանգավոր արտանետումները։

Գլոբալ տաքացման դեմ անհրաժեշտ է պայքարել և հնարավորինս արագ, քանի որ այն կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ մարդկության համար։ Գլոբալ տաքացման դեմ պայքարի համար արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Շտեմարանային աշխատանք

1. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

4) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ

2. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

3) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն

3. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ

4. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

3) խոտոր, զարտուղի,շեղ, ծուռ

5. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

4) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն

6. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

7. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

8. Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

9. Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1. անդուլ, հար, շարունակ, հանուր

10. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

3) ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ