Խորը հավատ

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Այս ֆիլմը մի գյուղացու կյանքի պատմություն է։ Այդ գյուղացին Էնգես Բախենն է։ Նա ցանկանում էր իր ընտանիքի համար լավ կյանք ապահովել։ Այդ պատճառով նա իր ընտանիքի հետ որոշում է հեռանալ հայրենիքից եւ բնակություն հաստատել արտասահմանում։ Սակայն արտերկրում կյանքը այդքան էլ հեշտ չէր։ Ւսկ Անտեսի լեզվի չիմացությունը ավելի էր բարդացնում իրավիճակը։ Երբ Էնգեսը այլեւս ուժ չի ունենում պայքարելու համար, նա իր կյանքը վստահում է Հիսուս Քրիստոսին։ Նա ամբողջովին հույսը դնում է Աստծո վրա։ Ճակատագրի հարվածները Էնգեսին ավելի են մոտեցնում Աստծուն եւ ամրապնդում նրա հավատը։

Դու հավատում ես

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Այս ֆիլմը 2015 թվականի ամերիկյան քրիստոնեական դրամա է։ Ֆիլմի գլխավոր հերոսը մի հովիվ է։ Հովիվը ձեռք է բերում հզոր հավատ մի քարոզչի հետ հանդիպումից հետո։ Այս հանդիպումը ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Ավելի ուշ հովիվը որոշում է մեկնել ճամփորդության։ Այդ ճամփորդությունը շատ մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն իր, այլ նաեւ իրեն հանդիպած բոլոր մարդկանց վրա։

Հաշվետվություն 2019-2020

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր սկսել եմ հաճախել դեկտեմբեր ամսից։ Դպրոցի մասին իմացել եմ ընկերուհուս միջոցով։ Քանի որ կարճ ժամանակ եմ հաճախում այս դպրոց, այդ պատճառով դեռեւս չեմ հասցրել մասնակցել շատ ճամբարների ու նախագծերի, սակայն արդեն մասնակցել եմ Ապարան ճամփորդությանը եւ դարձել եմ գրականության ֆիլմադարակ նախագծի անդամ։ Ըստ իս այս դպրոցը ունի շատ առավելություններ եւ շատ հարցերում տարբերվում է ուրիշ հանրակրթական դպրոցներից։

Հնարավորինս չափով փորձում եմ կատարել իմ բոլոր պարտականությունները ըստ կրթահամալիրի հետ կնքված պայմանագրի։

Հաճախում եմ բոլոր դասաժամերին։ Բացակայություններ չունեմ։

Անգլերեն լեզվից կատարել եմ շտեմարանային աշխատանք։

Մասնակցել եմ Եղիպատրուշ ճամփորդությանը։

Գրականությունից կատարել եմ ձմեռային ընթերցումներ առաջադրանքը։

Էկոլոգիայից կատարել եմ ռեկրեացիոն ռեսուրսներ առաջադրանքը։

Դարձել եմ ֆիլմադարակ նախագծի անդամ և հրապարակել եմ ֆիլմեր, որոնք ըստ իս կհետաքրքրեն շատերին։

Քանի որ շատ կարճ ժամանակ եմ սովորում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այդ պատճառով դեռեւս հասցրել եմ այսքանն անել։

Ուսումնական պարապմունքներից ուշացումներ չեմ ունեցել։

Դեռեւս հասցրել եմ մասնակցել միայն Եղիպատրուշ ճամփորդությանը։

Մասնակցել եմ ֆիլմադարակ նախագծին։

Մասնակցել եմ ուրբաթ համերգին։ Բոլորի հետ միասին տոնեցի կրթահամալիրի երեսուն ամյակը։

Չեմ ունեցել կրթահամալիրի ներքին կանոնների խախտում։

Կրթահամալիր ուշ գալու պատճառով այս հաշվետվությունը լիարժեք չէ։ Մյուս տարի կաշխատեմ կատարել ավելի լավ աշխատանք։

Our trip to Eghipatrush

This was my first trip. Our trip was very funny and friendly. We had lots of fun on our way to Eghipatrush. In Eghipatrush we met lots of children from there school. We spoke, got to know each other better and made great friends. They invited us to eat. Than we sang and dances together. We spent a great time with them. Now we’re waiting for them to come to our school to meet them again.
I really enjoyed my first trip and hope that it’s not the last one.

Սուրբծննդյան աստղ

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Սուրբծննդյան աստղ-ը 2013 թվականի ֆիլմ է։Այս ֆիլմը Քրիս Մարշալի մասին է, որի կինը մահացել է հինգ տարի առաջ» թողնելով նրան միայնակ երկու երեխաների հետ։ Նա աշխատում է ավագ դպրոցում, որպես բասկետբոլի մարզիչ։ Նրա դուստրը» Սոֆին, իմանում է, որ Քրիսի առաջին սերը եղել է Նիկկի Քրենդոնը, որ այժմ հայտնի փոփ-աստղ էր։ Սոֆին փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք կրկին միասին լինեն։

Սուրբծննդյան խառնաշփոթ

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Սուրբ Ծննդյան խառնաշփոթ-ը 2013 թվականի ամերիկա-կանադական ֆիլմ է։ Այս ֆիլմը մի կնոջ մասին է, որը պետք է միայնակ մեկներ իր փեսացուի ծնողների մոտ’ առաջին անգամ Սուրբ Ծնունդը նրանց հետ անցկացնելու։ Օդանավակայանում նա առաջին անգամ հանդիպում է իր փեսացուի եղբորը։ Նրանք միասին գնում են տուն, որտեղ նա ծանոթանում է շատ ջերմ ու բարի ընտանիքի հետ։ Ամեն ինչ իդեալական է թվում, մինչ նրա փեսացուի գալը։ Տեսնելով փեսացուին նա գիտակցում է, որ սխալ ընտանիքում է։

Ձմեռային ընթերցումներ

Սուրբ Ծննդյան օրվա առավոտ

Այս պատմությունը Ռոբի եւ իր հոր մասին է։ Փոքր հասակից Ռոբը ստիպված էր առավոտյան վաղ արթնանալ և օգնել հորը։ Մինչ այդ նա երբեւէ չէր զգացել սեր կամ ջերմություն իր ծնողների կողմից, սակայն լսելով մի խոսակցություն նա գիտակցեց, որ հայրն իրեն իրոք շատ էր սիրում։
Սուրբ ծննդյան նախօրե էր եւ Ռոբը որոշել էր անակնկալ մատուցել իր հայրիկին։ Դրա համար նա Սուրբ ծննդյան առավոտյան սովորականից շուտ արթնացավ եւ նախքան հոր արթնանալը ավարտին հասցրեց բոլոր գործերը։ Ռոբի այս արարքը շատ մեծ ուրախություն պարգեւեց նրա հորը։ Հոր համար դա լավագույն Սուրբ ծննդյան նվերն էր, որ նա երբեւէ ստացել էր։ Իսկ Ռոբի համար մեծ ուրախություն էր հոր կողմից նման խոսքեր լսելը։
Այս ամենն այնքան մեծ դեր էր խաղացել Ռոբի կյանքում, որ նա նույնիսկ հիսուն տարի անց ամեն առավոտ արթնանում նույն ժամին երբ տարիներ առաջ հայրն էր իրեն արթնացնում։ Հիշելով այս դեպքը Ռոբը որոշում է իր սերը ցույց տալ նաեւ իր սիրելի կնոջը, մի նամակի տեսքով։
Այս պատմության մեջ ցույց է տրվում թե որքան կարեւոր է սիրել մեզ թանկ մարդկանց եւ նրանց ցույց տալ այդ սերը։ Յուրաքանչյուր անձի համար շատ կարևոր է սիրված եւ կարեւորված զգալ։ Եւ եթե մենք կարող ենք այդ ուրախությունը պատճառել մեզ հարազատ մարդկանց, ապա ինչու չանել դա։

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չապլինն այս նամակը գրել է իր դստերը։
Նամակում նա պատմում է թե ինչքան շատ է կարոտել իր աղջկան եւ թե որքան է նրան սիրում։ Նամակում Չառլին Զերալդինայի համար մեծ հաջողություն եւ նվաճումներ է ցանկանում բայց ամենից առաջ ուզում է, որ անկախ այդ ամենին իր աղջիկը նախեւառաջ մարդ մնա։ Չառլի Չապլինն ցանկանում է , որպեսզի աղջիկը երբեւէ իրեն ուրիշներից բարձր չդասի, չկուրանա շատ փողից ու փառքից։ Ասում է, որ նա ոչնչով առավել չէ մյուսներից եւ պետք է անկախ ամեն ինչին հարգանքով վերաբերվի բոլորին։ Չառլին ասում է, որ ինչքան հարկավոր է գումար կուղարկի դստերը, բայց ուզում է որպեսզի Ջորալդինան երկու ֆրանկ ծախսելով երրորդը տա նրան, ով դրա կարիքը ավելի շատ ունի։ Չառլի Չապլինը ցանկանում է որպեսզի աղջիկը միշտ մնա համեստ եւ երբեք չմոռանա այն սովորական մարդկանց, ովքեր նրան շրջապատում են։
Չարլի փորձում է իր աղջկան բացատրել իր ասածների մեծ կարեւորությունը։
Նամակի վերջում Չարլի գրում է, որ նա հրեշտակ չի եղել, բայց որքան կարողացել ձգտել է մարդ լինել։ Գրելով սա նա հուսով է, որ Ջորալդինան կփորձի նույնը անել։

Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության եւ առողջության կազմակերպմանը նվիրված վայրեր են։ Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են երկու տեսակի’ բնական եւ մարդածին։ Բնական ռեկրեացիոն ռեսուրսներից են մարդու առողջության եւ հանգստի համար նպաստավոր պայմաններով ունեցող ծովափնյա վայրերը, անտառները, լեռնային մաքուր օդը, հանքային բուժիչ աղբյուրները, ձյունածածկ լեռները եւ այլն։ Մարդածին են ճարտարապետական, հնագիտական պատմամշակութային եւ այլ ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք ստեղծվել են մարդու կողմից։

Հայաստանը ունի ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալները և հեռանկարներ։ Սակայն այդ նախադրյալները իրականություն կարող են դառնալ միայն հսկայական աշխատանքի կատարման դեպքում, որը, ցավոք սրտի, դեռևս իրականությունից շատ հեռու է։
Էկոտուրիզմը շատ պահանջված ուղղություն է համաշխարհային զբոսաշրջության մեջ։ Էկոտուրիզմը տարեց տարի զարգանում եւ մեծ պահանջարկ է ձեռք բերում նաեւ Հայաստանում։ Հայաստանում էկոտուրիզմի համար կան բարենպաստ պայմաններ։ Հայաստանը կարող է հպարտանալ չնաշխարհիկ բնությամբ, որը ամեն տարի հիացնում է բազմաթիվ զբոսաշրջիկների։
Համաշխարհային տուրիզմի կենտրոններից իմ եռյակի կազմում Իսպանիան, Իտալիան եւ ԱՄՆ-ն։ Այս երկրները համաշխարհային տուրիզմի խոշորագույն կենտրոններից են։ Ամեն տարի այս երկրները հյուրընկալում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկների։ Զբոսաշրջիկները կարող են հիանալ այդ երկրների շքեղ քաղաքներով, չքնաղ բնությամբ տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողները եւ այլ, զբոսաշրջիկների համար հետաքրքիր, վայրերով, որոնցով լի են Իսպանիան, Իտալիան եւ ԱՄՆ-ն։

Ընտանիքի տղամարդը

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Ընտանիքի տղամարդ-ը 2000 թվականի ռոմանտիկ կատակերգությունը-դրամա ֆիլմ է։ Այս ֆիլմը կենտրոնացված է մի մարդու վրա, որը տեսնում է թե ինչպիսին կլիներ իր կյանքը եթե տարիներ առաջ նա կայացնել մեկ այլ որոշում։

Էլֆը

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Էլֆը 2003 թվականի ամերիկյան Սուրբ Ծննդյան կատակերգությունը ֆիլմ է։ Ֆիլմ է կենտրոնացված է Buddy-ի վրա մարդ, որը որդեգրված եւ մեծացված է եղել Santa-ի էլֆերի կողմից։ Նա իմանում է այդ մասին եւ մեկնում է New York City իր կենսաբանական ծնողների հետ հանդիպելու համար միաժամանակ ուրախություն տարածելով աշխարհի վրա։