
<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը Ամերիկյան քրիստոնեական ռոմանտիկ դրամա է։ Ռեժիսորի դերում են հանդես եկել Էրվին եղբայրները։ Այս ֆիլմում նկարահանված դերասաններից են ԿՋ Ապան, Բրիթթ Ռոբերտսոնը, Գարի Սինիսը, Մելիսսա Ռոկսբուրգը և այլոք։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 7-ին։
<<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմում պատմվում է ամերիկացի ժամանակակից քրիստոնեական երաժշտության երգիչ ու երգահան Ջերեմի Քամփի կյանքը։ Ֆիլմում ներկայացվում է Ջերեմիի և նրա կնոջ` Մելիսսա Լիննի, կյանքը։ Մասնավորապես ցույց է տրվում նրանց կյանքի այն հատվածը, երբ Մելիսսայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում։ Այդ իրադարձությունը տեղի է ունենում նրանց ամուսնությունից կարճ ժամանակ անց, և նրանք միասին են ստիպված լինում անցնել այդ դժվարին փորձության միջով։
Ֆիլմը ներկայացնում է Ջերեմիի և Մելիսսայի ապրումները, և նրանց անցած ուղին։ <<Ես դեռ հավատում եմ>> ֆիլմը ցույց է տալիս, որ միշտ հույս կա, նույնիսկ` կյանքի ամենադժվարին պահերին։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։