Մարիեն ուզում էր ուսումնասիրել երկրի ընդերքը, դրա համար էլ նա ուսուցանեց Միչիգանի երկրաբանական համալսարանում։
Այսօր գիտենք, որ միլիոնավոր տարիներ առաջ ամբողջ երկրի մակերեսը միավորված էր Պանգեա կոչվող մայրցամաքի մեջ, և շրջապատված Պանտալասսա անունով օվկիանոսով։ Բայց Մարիեի դարաշրջանում սա միայն մի վարկած էր, հիմնված մի պարզ դիտարկման վրա, ըստ որի Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ափերը ասես գլուխկոտրուկի կտորներ լինեն, որոնք համընկնում են միմյանց։ Այսօր մայրցամաքների միջև հսկայական օվկիանոս է, այնպես որ պետք էր ուսումնասիրել օվկիանոսի հատակը, ապացուցելու համար, որ այդ հեռավոր մայրցամաքները մի օր միացված են եղել։
Մարդիկ ենթադրում էին, որ օվկիանոսի հատակը հարթ է այս միտքը չժխտվեց մինչև որ երկրաբանները սկսեցին նավերում ռադարներ օգտագործել։ Ռադարը ալիքներ էր հաղորդում դեպի օվկիանոսի խորքը և Մարիեն պետք է մեկնաբաներ այդ գրվածքները։ Նա հաշվարկներ արեց, գործողություններ ձեռնարկեց և դարձավ առաջինը, ով ստեղծեց հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ծովային հատակի քարտեզ իր բոլոր սարերով ու հովիտներով։
— Աշխարհը բացվեց իմ առջև, — հիշեց Մարիեն։
Մարիեն բացահայտեց, որ Ատլանտյան օվկիանոսի խորքում կար մի անհավատալի խորը ճեղք, նման էր Աֆրիկայի Ռիֆտ Մեծ Հովտին, և այն կազմում է մի համակարգի մաս, որը շրջապատում է ամբողջ մոլորակը։
Սրանով ցույց տվեց, որ ծովային հատակը բաժանվում էր, ինչը նշանակում էր, որ մայրցամաքները իրարից կհեռանան։ Սա էլ իր հերթին ցույց էր տալիս, որ միլիոնավոր տարիներ առաջ մայրցամաքները միացված էին, երբ մոլորակը դեռ երիտասարդ էր։
Թարգմանություն<<Cuentos de buenas noches para niñիas rebeldes>> գրքից
<<Սասնա ծռեր>>-ը հայ ժողովրդի ազգային էպոսն է։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ’ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պայքարի։ Էպոսը նաև արտահայտում է օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը և ազատության տենչը։ Էպոսը նաև կոչվում է <<Սասնա տուն>>, <<Սասնա փահլևաններ>>, <<Ջոջանց տուն>>, <<Դավթի պատմություն>>, <<Դավթի հեքիաթ>>, <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>>, <<Դավիթ և Մհեր>>։
Էպոսը կազմված է չորս ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով։ Այդ ճյուղերն են <<Սանասար և Բաղդասար>>, <<Մեծ Մհեր>>, <<Սասունցի Դավիթ>> և <<Փոքր Մհեր>>։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։
Սասունցի Դավիթ
Էպոսի երրորդ ճյուղը նվիրված է Սասունցի Դավթին։ Այս ճյուղում ծնվում է Դավիթը։ Նրա ծնվելուց հետո նրա ծնողները’ Մհերն ու Արմաղանը մահանում են’ ըստ իրենց տված երդման։ Նրանց մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Փոքրիկ Դավթին կերակրելու համար, Ձենով Օհանը կաթնատու մայրերի է փնտրում ամբողջ Սասունում, բայց մանուկ Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից։ Այս պատճառով Ձենով Օհանը որոշում է կայացնում Դավթին ուղարկել Մըսր’ Իսմիլ խանումի մոտ։ Դա տրամաբանական որոշում էր, քանի որ Իսմիլ խանումը ժամանակին մահիճը կիսել էր Դավիթի հոր’ Մեծ Մհերի հետ։
Դեպի Մըսր’ ճանապարհը երկար էր ու տաժանակիր։ Դավթի Մըսր’ հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Դավթին կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին և սա նրան հասցնում է Իսմիլի մոտ։ Այնտեղ Դավիթն իր նախնիների պես աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Տեսնելով Դավթի ուժը Մըսրա Մելիքը ցանկանում է պատժել նրան և այդ նպատակով նա Դավթին փակեց զնդանում։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Չնայած դրան մի անգամ պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում և ոսկորը շպրտում է պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
Մըսրա Մելիքը տեսնում է, որ Դավթին անազատության մեջ պահելու անիմաստ է և այդ պատճառով որոշում է նրան Սասուն ուղարկել։ Սակայն իրականում Մըսրա Մելիքը պլանավորում էր ճանապարհին Դավթի սպանություն։ Մըսրա Մելիքի։ ցանկությունն իհարկե չի իրականանում, քանի որ Դավթին սպանելը ոչ մի կերպ չի ստացվում։ Դավիթը հասնում է Սասուն, հանդիպում իր հորեղբորը։ Այնտեղ Դավիթը նաև ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։
Սասունում Դավիթը բազում զբաղմունքներ է փորձում, սակայն վերջիվերջո , կա պառավի խորհրդով, նա որոշում է դառնալ մարտիկ և իր երկրի սահմանների պաշտպան։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին նրան օգնում է իր հորեղբորը’ Ձենով Օհանը։
Մի գիշեր Դավիթը երազ է տեսնում, որտեղ վերջինիս առաջ առաքելություն է դրվում վերակառուցել հոր կողմից հիմնադրված Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սակայն վանքի հիմքերն անգամ չէին պահպանվել և Դավիթը տեսիլքի միջոցով իմանում է, որ հատակագծի հիմքում պետք է դրվի իր թուրը։ Եկեղեցին կառուցելուց հետո Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում այնտեղ՝ յոթ տարվա հարկը գանձելու։ Տուն վերադարձած Դավիթը տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։ Նա արագորեն շտապում է հարկահաններին ընդառաջ և սարսափելիորեն ջարդում նրանց մռութները։
Մըսրա Մելիք իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և դեպի Սասուն պատերազմելու։ Դավիթը, Քեռի Թորոսը և նրա 39 որդիները թշնամու դեմ են ելնում։ Հայոց սակավաթիվ քաջերը սկսում են աջ և ձախ կոտորել արաբական բանակին։ Այդ ժամանակ Մըսրա Մելիքի ճամբարից դուրս է գալիս մի ծերունի և խորհուրդ տալիս հարցը լուծել հավասար հարթության վրա’ արքան ընդդեմ արքայի, քանի որ այսպես անմեղ մարդիկ են զոհվում։ Այսպես նշանակվում է Դավթի և Մելիքի մենամարտը և տեղի ունենում նույն օրը։ Քուռկիկ Ջալալին հեծած Սասնա Դավիթը թուր կեծակիի ուժգին հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատ արձակում նրա բանակին՝ նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։ Հաղթական պատերազմից հետո Դավիթն ամուսնանում է գեղեցկուհի Խանդութ խանումի հետ։
Դավթի կյանքում մի հանգամանք ճակատագրական է լինում։ Նա սիրահարվում է Չմշկիկ սուլթանին և խոստանում վերադառնալ յոթ օր հետո։ Սակայն Դավիթն դրա մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկ սուլթանից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Մի անգամ էլ Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում իր հարազատ որդու’ Մհերի հետ։ Դրա պատճառով նա անիծում է որդուն ասելով <<անմահ լինես և անժառանգ>>։ Վերադառնալով Չմշկիկ սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է սեփական դստեր արձակած նետից։
Ընտանեկան ընթերցումներ։ Տատիկիս հետ կարդում ենք <<Սասնա ծռեր>>-ից մի հատված։
2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, իսկ ավելի վաղ՝ 1964 թ-ին, աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:
<<Սասնա ծռեր>> էպոսը ճանաչվել է լավագույնը քանի որ մեր էպոսում չկա դաժանություն։ Մեր էպոսի հերոսները ոչ մի անգամ առաջինը չեն հարձակվել, իսկ եթե կռվել են, ապա միայն իրենց երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար։ Մեր էպոսում արյուն չի թափվել։ Սա մեր էպոսի առանձնահատկությունն է։
Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը: Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսի թեմաներով:
Կոմիտասի ստեղծագործությունների դյութազնա-հերոսական <<Սասունցի Դավիթ>> օպերան, որը ցավոք սրտի անավարտ է մնացել։ Մեզ միայն հասել են <<Սասնա ծռեր>> էպոսի հիման վրա Կոմիտասի կողմից գրված երաժշտական հատվածները։
Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
Հին կտակարան, Դ Թագավորաց, ԺԹ, 475 էջ.
<<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:
Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:
Ընդունված է այն տեսակետը, որ Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որ նշանակում է իմ աշխարհի տերը։
Մարութա Բարձր Աստվածածին վանքը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում’ Սասունի Մարութա լեռան գագաթին։ Ըստ «Սասնա ծռեր» էպոսի, Մարութավանքը կառուցել են Սանասարն ու Բաղդասարը, վերակառուցել է Դավիթը, Մարութավանքը դարձել է Սասնա դյուցազունների սրբատեղին, որի զորությանն են ապավինել իրենց բոլոր նախաձեռնություններում: Վանքը կազմված է ոչ մեծ, միանավ եկեղեցուց, շրջապատված է ուղղանկյուն հատակագծով, անմշակ քարերից շարված պարսպով:
Ծովասար լեռը համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը:
Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին, իսկ օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում’ Թագավորաց չորրորդ, ԺԹ, հետագայում Մովսես Խորենացու գիրք Ա, ԻԳ և Թովմա Արծրունու <<Թովմա Արծրունի և Անանուն>>, <<Պատմություն Արծրունյաց տան>> երկերում։
Ինչպես նաև 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների’ Ա. Տենրեյրոյի, Մ. Աֆոնսոյի ուղեգրական նոթերում հիշատակություններ կան Դավթի և Խանդութի զրույցների և Սասունում եղած իրեղեն ապացույցների մասին։
Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։
Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:
Էպոսի լավագույն գրական մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանի <<Սասունցի Դավիթ>>-ը, որը գրվել է 1903 թվականին։
Էպոսի գրական մյուս մշակումներն են ‘
Ավետիք Իսահակյան <<Սասնա Մհեր>>
Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>
Նաիրի Զարյան <<Սասնա Դավիթ>>
Յակոբ Օշական <<Սասունցի Դավիթ>>
Մկրտիչ Խերանյան <<Սասնա տուն>>
Սողոմոն Տարոնցի <<Դավթի երգը>>
Սարմեն <<Խանդութ Խաթուն>>
Կարապետ Սիտալ <<Սասնայ ծռեր>>
Հմայակ Սիրաս <<Սասունցի Դավիթ>>
Վաղարշ Վաղարշյան <<Սասունցի Դավիթ>>
Լևոն Մանվելյան <<Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք>>
Հովհաննես Թումանյան <<Սասունցի Դավիթ>>
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին, Ոտները ամպոտ կանգնեց առաջին։ — Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային. Քու ձենը հասավ աստծու գահին, Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։ Բայց լավ իմանաս, լեռների արքա, Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել, Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։ — Իր կամքը լինի, ասավ Մհերը. Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը, Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք, Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։ Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից, Ու էս երջանիկ ավետման օրից Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ, Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։ Դավիթ անվանեց իրեն կորյունին, Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին, Երկիրն ու որդին ավանդեց նըրան, Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։
Ավետիք Իսահակյան <<Սասնա Մհեր
Երկիրն էլ չէր ուզի տանի Մհերին,
Արեգակն էլ `աչքի նման մեռելին
Ձիու ոտքը ծունկն ի վեր
Պաղ կընայեր ու լույս չէր տա Մհերին:
Հողերու մեջ կըմխրճվեր.
Ուժով –զոռով գնաց Մհեր,
Եկավ,հասավ Վանա ծովուն:
Ագռավու Քար բացվեց մեկեն,
Առավ –կալավ մեջ իր ծոցին
Մհերն ու Ձին:
Ագռավու Քար գոցվեց նորեն
Նըրա վըրեն:
Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>
Ծնվեց մի մանկիկ արևավոր Առյուծ-Մհերին իբրև ժառանգ, Դավիթ անվանեց ծերը նրան, Փառք տվեց ապա բախտին իրա, Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա Պիտի առկայծի ու հուրհուրա։— Եվ նայելով իր մանուկ Դավթին՝ Նա պայծառացավ սրտով կրկին, Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր Հրաշքով մի սուրբ ու անհնար,— Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարք Ու հուր-հավիտյան պիտի մնար…
Նաիրի Զարյան <<Սասնա Դավիթ>>
Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան:Հողը թուլացել էր,չէր դիմանում էնոր ծանրության տակ:Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ:Մհերն ասաց.
-Հայ-Հա~յ,հողը ծերացել է:Քշեց,քշեց հասավ Տոսպա,էն որ ասում են Վան:Էնտեղ էր Ագռավաքար…
Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները: Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին: Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:
1837 թվականին <<Սասնա ծռեր>) էպոսը հայտնաբերել և առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը։
1886 թվականին էպոսը նաև գրի է առնվել Մանուկ Աբեղյանի կողմից։
Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։
Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։
Փորձիր պարզել՝ աշխարհում էլ ի՞նչ «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ կան:
<(Հայու Մարկան>> նման է <<Մհերի դուռ>> ժայռ-քարանձավին։
<<Հավատի հարց>>-ը 2017 թվականի ամերիկյան քրիստոնեական դրամա ֆիլմ է։ Այն նկարահանվել է Կեվան Օտտոյի, Լիզա Դիան Վիշինգտոնի և Անգելա Վայթի կողմից։ Այս ֆիլմը նկարահանվել է Ամերիկայի միացյալ նահանգներում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 29-ին։
Ֆիլմում պատմվում է երեք ընտանիքների մասին, որոնցում դժբախտություն էր տեղի ունեցել։ Դժբախտությունն օգնում է այդ ընտանիքներին ավելի մեծ հավատով լցվել։ Դա նրանց օգնում է բացահայտել Աստծո սերը, շնորհքը և ողորմությունը։ Աստծո հետ կապը շատ է օգնում այդ ընտանիքներին և ավելի թեթևացնում նրանց ցավը։
<<Աստված օրհնի կոտրված ճանապարհը>> 2018 թվականի ամերիկյան քրիստոնեական դրամա ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանվել է Հարոլդ Քրոնկի կողմից։ Այս ֆիլմը նկարահանվել է Ամերիկայի միացյալ նահանգներում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 7-ին։
Ֆիլմում պատմվում է Էմբեր Հիլլ անունով կնոջ մասին։ Էմբերի ամուսինը զոհվում է Աֆղանստանում պատերազմի ժամանակ։ Ամուսնու մահից հետո կնոջ համար շատ դժվար էր իրենց դստերը միայնակ խնամելը։ Նա լիովին կորցրել էր իր հավատը երբ մի օր պատահմամբ հանդիպում է մրցավազքի մեքենայի վարորդի։ Այդ հանդիպումը փոխում է Էմբերի կյանքը և կրկին հավատ է արթնացնում նրա մեջ։
Ուսումնասիրել եմ մի քանի գրողների ստեղծագործությունը և շատ հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերել նրանց մասին։ Այդ գրողներն են’ Վահան Տերյան, Եղիշե Չարենց և Համո Սահյան։
Nosotros tenemos muchos proyectos españoles. Todos los proyectos son muy interesantes. Y ahora les voy a presentar los proyectos que nosotros hemos hecho.
Uno de los mejores proyectos son las traducciones. En este proyecto nosotros traducimos unos cuentos muy interesantes. Este proyecto nos ayuda a aprender mejor la idioma y saber más sobre personas que han hecho grandes cosas para el mundo.
También hemos hecho proyectos familiares. Hemos hecho estos proyectos con los miembros de la familia. Todos han hecho proyectos muy interesantes y únicos. Por ejemplo mi proyecto familiar fue hecha con mi madre, porque ella también sabe español. En el proyecto las dos hemos hablado en español y hemos discutido sobre la educación a distancia.
Nosotros también hemos tenido viajes muy interesantes. Hemos ido a la biblioteca Nacional y a la biblioteca Mirzoyan. Y también hemos ido a probar los churros.
También hemos tenido una visita muy importante. Esa fue la visita del Cónsul de Uruguay. Esa visita nos hizo mucho bien. Tuvimos la oportunidad de hablar con el cónsul de Uruguay y hacerle muchas preguntas. Tuvimos la oportunidad única de hablar y comunicarnos en español.
Gracias a todo eso ahora tengo muchos buenos amigos. Con ellos puedo hablar en español y platicar sobre la cultura de los países hispanohablantes y sobre muchas cosas más.
Ahora por la situación en nuestro país tenemos que quedarnos en casa y usar la educación a distancia. Pero eso no ha afectado nuestras clases de español. Nosotros seguimos haciendo nuestros proyectos. Claro que esté sistema tiene cosas negativas pero no son muchas. La mayor parte de la educación a distancia es muy buena. Creo que es la mejor opción para la situación que tenemos ahora.
Para mi español es una clase opcional y para mí es la mejor. A mí de verdad me encanta español y yo lo estudio con mucho amor. También participo en los proyectos españoles y lo hago con mucho gusto.
Nuestros alumnos han hecho muchos proyectos muy interesantes. Los han hecho con mucho esfuerzo y lo que más importa es que los han hecho con mucho gusto. Todos los proyectos son muy interesantes y muy buenos por eso no puedo decir cuáles fueron los mejores.
Nuestras clases de español siempre son muy interesantes. Nosotros las disfrutamos mucho. Todos los proyectos españoles son muy interesantes. Eso también nos ayuda aprender español con mucha facilidad y con mucho gusto.
Իսպանական նախագծերը շատ են և հետաքրքիր։ Հիմա կներկայացնեմ իմ կողմից կատարված իսպանական նախագծերը, որոնք կատարել եմ շատ մեծ հաճույքով և սիրով։
Առաջին նախագիծը որը կցանկանայի ներկայացնել, դա իսպանական թարգմանչական նախագիծն է, որի շրջանակում մենք կատարել ենք շատ հետաքրքիր թարգմանությունն էր։ Այս նախագծի շնորհիվ մենք լավացրել ենք մեր թարգմանչական հմտությունները, իսպաներենի իմացությունը և իհարկե տեղեկություն ենք ստացել հռչակավոր մարդկանց մասին, որոնց մինչ այդ գուցե չէինք ճանաչում։
Նաև մասնակցել ենք ընտանեկան նախագծին։ Ընտանեկան նախագծին մենք մասնակցել ենք ընտանիքի անդամների հետ։ Ոմանք մի փոքր իսպաներեն են սովորեցրել իրենց քույրերին և եղբայրներին, ոմանք’ կազմակերպել իսպաներեն խաղեր իրենց ընտանիքի հետ։ Իսկ իմ ընտանեկան նախագծում շեշտը դրված է եղել իսպաներեն խոսքի վրա, քանի որ ես և մայրիկս ազատ տիրապետում ենք այս լեզվին։
Իսպաներենի խումբը նաև շատ հետաքրքիր ճամփորդություններ է իրականացնում։ Մենք այցելել ենք Ազգային գրադարան, Միրզոյան գրադարան։ Ինչպես նաև համտեսել ենք իսպանական ազգային ուտեստներից մեկը’ չուռռոսը։
Մենք նաև ունեցել ենք մի շատ կարևոր հյուրի’ Ուրուգվայի հյուպատոսի այցը մեր կրթահամալիր։ Այս այցը մեզ շատ բան տվեց, քանի որ մենք կարողացանք անձամբ շփվել Ուրուգվայի հյուպատոսի հետ, նրան տալ մեզ հետաքրքրող հարցերը, ավելին իմանալ Ուրուգվայի մասին, շփվել իսպաներեն լեզվով և իհարկե լավացնել լեզվի մեր իմացությունը։
Այս ամենի շնորհիվ ես նաև ձեռք եմ բերել շատ նոր ընկերներ, որոնք կիսում են իմ սերը այս լեզվի և իսպանալեզու երկրների մշակույթի հանդեպ։
Երկրում տիրող իրավիճակի պատճառով այժմ մենք ստիպված ենք մնալ տանը և ուսումը իրականացնել հեռավար հարթակում։ Չնայած սրան ես կարող եմ ասել, որ մեր իսպաներենի դասերը բոլորովին չեն տուժել այս իրավիճակից։ Այժմ մենք իրականացնում ենք մեր դասերը հեռավար հարթակում, որում իհարկե առկա են թերություններ, բայց դրանք քիչ են և աննշան։ Առավելություններն իհարկե ավելի շատ են։ Կարծում եմ ստեղծված իրավիճակում ուսումը շարունակելու համար սա լավագույն և առավել արդյունավետ միջոցն է։
Իսպաներենը ինձ համար ընտրությամբ դասընթաց է։ Ես վստահ կարող եմ ասել, որ այն լավագույն ընտրությունն է ինձ համար, քանի որ ես իսկապես սիրում եմ այս լեզուն և հաճույքով մասնակցում եմ բոլոր նախագծերին։
Իսպաներենի խմբի սովորողների կողմից կատարվել են բազմաթիվ շատ լավ նախագծեր։ Երևում է, որ յուրաքանչյուր նախագծի վրա մեծ աշխատանք է կատարվել և որ ամենակարևորն է, այն կատարվել է սիրով։ Այս պատճառով կդժվարանամ առանձնացնել միայն մի քանիսը։
Իսպաներենի բոլոր դասերը անցնում են շատ լավ, լի շատ հետաքրքիր նախագծերով։ Իսպանական նախագծերը շատ բազմազան են և հետաքրքիր, ինչը լեզվի ուսումնասիրումն էլ ավելի հետաքրքիր և մատչելի է դարձնում։ Ես շատ ուրախ եմ, որ իսպաներենի խմբում եմ և այս հրաշալի լեզուն ուսումնասիրելու ու իսպանական նախագծերին մասնակցելու հնարավորություն ունեմ։