Ամեն օր Կատերինեն, Դորոտին և Մերին մեքենայով, միասին գնում էին ՆԱՍԱ ‘ գործակալություն, որը զբաղվում էր ամերիկյան հատուկ ծրագրով։ Նրանք երեքն էլ փայլուն գիտնականներ էին, և նրանց աշխատանքն էր պարզել բարդ մաթեմատիկական խնդիրներ համոզված լինելու համար, որ տիեզերագնացները կարող են վստահորեն թռչել տիեզերք։
Երբ ՆԱՍԱ-ն գնեց իր առաջին համակարգիչը, միայն մի քանիսը գիտեին թե ինչպես օգտագործել այն գործարքների համար… և ոչ ոք չգիտեր թե այն ինչպես օգտագործել տիեզերք թռչելու համար։ Դրա համար Դորոտին մենակ սովորեց ծրագրավորման լեզուն, որ հասկանում էր համակարգիչը և հասավ նրան, որ համակարգը աշխատի։
Երբ տիեզերագնաց Ձոն Գլեննը պատրաստվում էր թռիչքի, ասաց որ լիովին չէր վստահում համակարգչին և Կատերինեին խնդրեց, որպեսզի նա անձամբ ստուգի հետագծի հաշվարկները։
— Եթե նա ասի, որ թվերը ճիշտ են… ես պատրաստեմ թռիչքի,— հաստատեց Ձոնը։
Մտածելով Գերարդյունաբերական ճնշման թունելում աշխատելու հնարավորության մասին, Մերին առաջադրվում է որպես կամավոր։ Նա մասնագիտացավ ինքնաթիռի շուրջը քամու ուժգնության մեջ և դարձան առաջին կին աֆրոամերիկուհին, որ դարձավ օդագնացության ինժեներ։
Կատերինեն, Դորոտին և Մերին հաղթահարել են անհավանական մարտահրավերներ, բայց քանի որ նրանց ներդրումները գիտության և տեխնոլոգիայի մեջ էին, նրանք երկար տարիներ անհայտ էին։ Այսօր նրանք գնահատված են, որպես տիեզերագնացության պատմության ամենաոգեշնչող մարդկանցից երեքը։
Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից
Ընտանեկան նախագծի շրջանակներում ես և մայրիկս պատրաստել ենք մի փոքր հոլովակ։ Այս հոլովակում մենք ցույց են տալիս թե ինչպես անցնում մեր օրը և թե ինչպես ենք իրականացնում առցանց ուսուցումը։ Ինչպես նաև ամբողջ հոլովակի ընթացքում’խոսում ենք իսպաներեն և մի փոքր պատմում հեռավար ուսուցման և երկրում տիրող ներկայիս դրության մասին։
Հայաստանը ունի չորս հարևան։ Դրանք են Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։ Այս երկրներից երկուսի’ Թուրքիա և Ադրբեջանի հետ, Հայաստանը վատ հարաբերությունների մեջ է։
Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։
Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների։ 1994 թ.Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց եռակողմ (Ադրբեջան, Արցախ, Հայաստան) զինադադար։
Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որով նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշում՝ Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքների հիման վրա։
Ադրբեջանը մերժում և կոպտորեն խախտում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, պետական մակարդակով իրականացնում է այլատյացության և հակահայկական քարոզչություն, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած բանաձևերի դրույթները՝ սպառազինությունների մրցավազք և շփման գծում պարբերական սադրանքներ կազմակերպելով, հրաժարվում է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը ԼՂ տարածքներից՝ դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը։
In the first part of this video we get to know a lot more about the New York City. We get to know more about the New York City. We also get more knowledge about New Yorks history and about the nations that live there. In this video we also hear more about New Yorks architecture, skyscrapers, huge bridges, the famous Statue of Liberty and more. New York is also known as an big financial, artistic and media center.
In the second part of the video we go a little bit deeper into the vocabulary and learn better new words in the video. These words were urban, numerous, permanent, remarkable, busting.
In the third part we listen to the main sentences on more time and repeat them. This helps to remember that information better.
In the fourth part we do some exercises about everything that we learned from this video. This also helps us to check our knowledge about the New York City.
And at last in the fifth part we watch the video one more time and simultaneously read the subtitles. This helps to remember the whole information even better.
As a whole I can say that this was a very interesting and useful video to watch that helped me to know more about the New York City.
Լինում է չի լինում` մի երիտասարդ աղջիկ` Գիուսի անունով, որը սիրում էր փոքրիկ Լամպեդուսա կղզին, որտեղ որ նա ծնվել էր։ Հանցագործ խմբերը և անխիղճ կազմակերպությունները ցանկանում էին ոչնչացնել Լամպեդուսայի անմահական ափերը` հյուրանոցներ և հանգստյան տներ կառուցելու համար, բայց Գիուսին մտադիր չէր դա թույլ տալ։
Որպես Լամպեդուսայի բնության արգելոցի տնօրեն` նա ասաց. << Իմ պարտքն է պաշտպանել այս կղզին բոլոր միջոցներով>>։ Նրա թշնամիները վառեցին նրա հոր խանութը։ << Ինձ չեն վախեցնի>> հայտարարեց Գիուսին։ Իր և իր փեսացուի մեքենաները այրվեցին։ << Ես չեմ նահանջի>>։
Լամպեդուսան մի փոքրիկ կղզի է միջերկրական ծովում` Եվրոպայի և Աֆրիկայի միջև։ Շատ փախստականներ, որոնք փախչում էիր Աֆրիկայից` պատերազմից փրկվելու և Եվրոպայում նոր կյանք սկսելու համար, գալիս էին այդտեղ։ Լամպեդուսայի բնակիչները չգիտեին ինչ անել։ << Պետք է այս մարդկանց հետ ուղարկել մեր կղզին պաշտպանելու համար, թե պետք է ընդունել>>։
Այս հարցը մտքներին’ գնացին քվեարկության իրենց հաջորդ քաղաքապետին ընտրելու համար։ Գիուսին հինգ թեկնածուներից մեկն էր։ Բնակչությունը գիտեր, որ նախկինում նա ամեն ինչ արել է կղզին պաշտպանելու համար, դրա համար էլ ուզում էին լսել, թե ինչ էր մտածում ներկայիս իրավիճակի մասին։ Գիուսին բացատրեց իր տեսակետը մի քանի պարզ բառերով. << Պաշտպանել մարդկանց, այլ ոչ թե սահմանները>>։
Լամպեդուսայի բնակիչները ընտրեցին նրան։
Որպես քաղաքապետ’ Գիուսին վերակազմավորվեց կղզու ներգաղթի կենտրոնը, որպեսզի հնարավորինս շատ փախստականներ ընդունելու հնարավորություն լինի։
— Ուզում ենք շատ նավեր տեսնել մեր դռների դիմաց,— ասում էր Գիուսին,— որովհետև դա կնշանակի, որ այդ մարդիկ եկել են մինչև այստեղ և չեն խեղդվել։
Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից
Կորոնավիրուսը (COVID-19) վարակային հիվանդություն է, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է: Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում, հազում կամ փռշտում են։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում։
14 օրվա ժամկետը կարելի է բավարար համարել հիվանդին հայտնաբերելու դեպքում նախորդ կոնտակտներին հետևելու համար: Ինկուբացիոն շրջանի փուլում ջերմովիզորներով հիվանդացածների հայտնաբերումն անարդյունավետ է։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ենթադրվում է, որ վարակի փոխանցումը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով, բայց հայտնի չէ, թե արդյոք այն կարող է տեղի ունենալ այն առարկաների կամ մակերևույթների հպումների միջոցով, որոնց վրա վիրուս կա, որին հաջորդում են բերանի, քթի կամ աչքերի հպումները: Սակայն Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կլինիկական հանձնարարականներում արդեն հայտարարել են, որ փոխանցվում է ինչպես օդակաթիլային (հազի, փռշտոցի և զրույցի դեպքում), այնպես էլ օդ-փոշի ճանապարհներով:
Վերջերս Կորոնավիրուսի բռնկումը սկսվեց Չինաստանի Հուբեյ նահանգում գտնվող Ուուհան քաղաքում: COVID-19 առաջին դեպքերի զեկույցները սկսվել են 2019-ի դեկտեմբերին:
Կորոնավիրուսը տարածված է կենդանիների որոշակի տեսակների մոտ, ինչպիսիք են անասունները և ուղտերը: Չնայած, որ կենդանիներից կորոնավիրուսների փոխանցումը հազվադեպ է։ Այդ նոր բռնկումը, հավանաբար, առաջացել է չղջիկներից։ Կա նաև կարծիք, որ այս վիրուսը առաջին հերթին առաջացել և տարածվել է հենց չղջիկներից։ Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե ինչպես է առաջին հերթին տարածվում վիրուսը մարդկանց վրա:
Որոշ տեղեկություններ հայտնում են, որ ամենավաղ դեպքերը Վուհանում ծովամթերքի և կենդանիների շուկայում են ի հայտ եկել: Երևի այստեղից էր, որ SARS-CoV-2– ը սկսեց տարածվել մարդկանց վրա:
Նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով գլոբալ տնտեսության փլուզման ինտենսիվ գործընթացը էականորեն կթուլացնի գերտերությունների միջև առկա տնտեսական փոխկախվածությունը, ինչը կարող է նպաստել հակասությունների առավել սրմանը։ Միևնույն ժամանակ, եթե գերտերությունների պարագայում միջուկային զենքի առկայությունը բացառում է նրանց միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունը, ապա միջազգային կազմակերպությունների հեղինակազրկումը և ազգ պետությունների դերակատարման աճը կարող է հանգեցնել տարածաշրջանային առկա ռազմական հակամարտությունների սրմանը կամ նորերի առաջացմանը։
Նախորդ գլոբալ ճգնաժամերում, ինչպիսիք էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը եւ 2014-ի էբոլայի համաճարակը, ԱՄՆ-ն ստանձնում էր գլոբալ առաջնորդի դերը: Բայց ԱՄՆ ներկայիս վարչակազմը հրաժարվեց առաջնորդի դերից: Այն շատ պարզ հասկացրեց, որ ավելի անհանգստանում է Ամերիկայի հզորոթյամբ, քան մարդկության ապագայով:
Եթե ԱՄՆ-ի թողած դատարկությունը չլրացվի այլ երկրների կողմից, դժվար կլինի ոչ միայն դադարեցնել ներկայիս համաճարակը, այլեւ նրա թողած ժառանգությունը կշարունակի թունավորել միջազգային հարաբերությունները հետագա տարիների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություն է: Մենք պետք է հուսանք, որ ներկայիս համաճարակը կօգնի մարդկությանը գիտակցել գլոբալ անհամաձայնության սուր վտանգը: Մարդկությունը պետք է ընտրություն կատարի: Արդյո՞ք մենք կընթանանք անհամաձայնության ճանապարհով, թե՞ կընդունենք գլոբալ համերաշխության ուղին: Եթե մենք ընտրենք անհամաձայնությունը, դա ոչ միայն կերկարաձգի ճգնաժամը, այլ, հավանաբար, հետագայում կհանգեցնի էլ ավելի վատ աղետների: Եթե մենք ընտրենք գլոբալ համերաշխությունը, ապա դա կլինի հաղթանակ ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլեւ ապագա բոլոր համաճարակների եւ ճգնաժամերի դեմ, որոնք կարող են սպառնալ մարդկությանը 21-րդ դարում:
Հնարավոր է՝ դեռ շատ վաղ է կանխատեսել Covid-19-ի քաղաքական հետևանքները։ Ճգնաժամը վերահաստատել է հակագլոբալիստների վախերը․ փակ օդանավակայաններն ու ինքնամեկուսացած քաղաքացիները դարձել են գլոբալիզացիայի ալֆան ու օմեգան։
Covid-19 ճգնաժամը Եվրոպական Միությանը կստիպի արմատապես վերանայել վերջին տասնամյակների իր հակաճգնաժամային քաղաքականությունը։ Ֆիսկալ կարգապահությունը որպես տնտեսական քողածածկույթ այլևս չի աշխատում անգամ Բեռլինում, և Եվրոպաում չկա որևէ կառավարություն, որն այս պահին հանդես գա փախստականների համար սահմանների բացման օգտին: