Վիրտուալ ճանապարհորդություն Հայաստանի զարմանահրաշ վայրերով

Հայաստանը լի է չքնաղ վայրերով։ Այն հիացնում է իր զարմանահրաշ բնությամբ և հնագույն կառույցներով, որոնք պահպանվել են երկար դարեր շարունակ։

Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների, որոնք միշտ զարմանքի և հիացմունքի խոսքերով են հեռանում մեր երկրից։ Եվ դա զարմանալի չէ, քանզի Հայաստանը զբոսաշրջիկներին շատ բանով կարող է զարմացնել’ բնությամբ, հնուց պահպանված կառույցներով, մշակութային կոթողներով և ազգային խոհանոցով։

Հայաստանը լի է տեսարժան վայրերով։ Դրանցից մի մասը հայտնի են և բոլորի կողմից սիրված։ Սակայն Հայաստանում կան նաև շատ չքնաղ վայրեր, որոնք ցավոք սրտի անհայտ են մեծամասնության համար։

Շատերի համար անհայտ վայրերը իրոք հիասքանչ են և արժանի են ավելի մեծ ուշադրության։ Հենց այդպիսի վայրերից է կազմված մեր այսօրվա վիրտուալ ճանապարհորդությունը։

1. Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

2. Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը հիացնում է բյուրեղյա մաքուր ջրով և այն շրջապատող գեղեցիկ բնությամբ։ Սա աշխարհում ամենաբարձր ջրվեժն է և միևնույն ժամանակ ամենացածրը, ուստի այն նաև խորհրդանշականորեն կոչվում է <<Հայկական Նիագարա>> ։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և պահպանվող տարածքների ցանկում։

3. Տառերի պուրակ

Գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը:

4. Դենդրոպարկ

Դենդրոպարկում աշխարհի տարբեր բուսականության գոտիներում աճած շուրջ 500 տեսակի ծառատեսակներ ու թփուտներ կան: Անդրկովկասի ենթալպյան գոտում այս այգին առաջինն է, որտեղ բնական անտառը վերաձեւավորվել է անտառային այգու, եւ ուր հայտնվող ցանկացած մարդ իրեն զգում է դրախտում: 

5. Քարի լիճ

Քարի լիճը Արագած լեռան լանջին գտնվող լճակ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²: Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա: Լճի արևելյան ափին օդերևույթաբանական կայան է տեղակայված: Լիճը սովորաբար շրջապատված էձնով, այդ պատճառով էլ ջուրը միշտ սառն է:

Սրանք Հայաստանի չքնաղ վայրերից մի քանիսն էին, և դեռ կան այսպիսի հիասքանչ բազմաթիվ այլ վայրեր, որոնք բացահայտված լինելու կարիք ունեն։

Հայաստանը գաղտնիքներով լի, զարմանահրաշ երկիր է և շատ անգամ այն չբացահայտված է նույնիսկ մեր’ հայերիս համար։ Մենք պետք է գնահատենք մեր ունեցածը և հպարտանանք դրանով, քանզի մեր ունեցածը իսկական հարստություն է։

Վալենտինա Տերեշկովա: Տիեզերագնաց

Կար-չկար մի ութսուն տարեկան կին, որին առաջարկվեց որպես կամավոր անվերադարձ ուղևորվել դեպի Մարս։ Նրա անունը Վալենտինա էր և քսանչորս տարեկան հասակում նա դարձել է առաջին կինը, որ տիեզերք է թռչել։

Վալենտինան սիրում էր թռչել։ Ամեն շաբաթվա վերջում նա օդապարիկով թռչում էր հողերի կամ ջրերի վրայով` լիներ ցերեկ թե գիշեր։ Երբ Ռուսաստանը սկսեց ընտրել կանանց` որպես տիեզերագնացներ մարզելու համար, Վալենտինան արեց ամեն ինչ այդ ծրագրին մասնակցելու համար։ Ամիսների ծանր աշխատանքից հետո նա ընտրվեց <<Վոստոկ 6>> նավով թռչելու համար։

Սակայն թռիչքից կարճ ժամանակ անց Վալենտինան հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ. վերադարձի համար ճշգրտումները սխալ էին, և առաքելության վերջում նավը, երկիր վերադառնալու փոխարեն, ամբողջ թափով դուրս կգար տիեզերք։ Ինչքան էլ սիրում էր թռչել, բայց Վալենտինան դեռեւս պատրաստ չէր երկիրը ընդմիշտ լքելու։ Նա կապ հաստատեց կառավարման կենտրոնի ինժեներների հետ, և բոլորը անդադար աշխատեցին սխալները ուղղելու համար, քանի դեռ շատ ուշ չէր։

Նրա ղեկավարները սարսափած էին և չէին ուզում ընդունել, որ սխալ էին թույլ տվել, դրա համար նրանք ստիպեցին Վալենտինային խոստանալ, որ ոչ ոքին չի պատմի այդ մասին։ Անցան երեսուն տարի մինչև նա կարողացավ բացահայտել ճշմարտությունը` իր առաքելության վերաբերյալ։

Հիմա երբ Վալենտինան մեծ կին է, նա կցանկանար գնալ վերջին ուղևորության դեպի տիեզերք։

— Երկիրը այնքան գեղեցիկ և փխրուն տեսք ունի տիեզերքից, — ասում է, — պետք է անենք ամեն ինչ այն պաշտպանելու համար Հատկապես աստերոիդներից։

Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից

Ինգա Բաբայան

Մեդիաուրբաթը առցանց հարթակում

Մեդիաուրբաթը կրթահամալիրի առանձնահատկություններից մեկն է։ Կրթահամալիրում սա մի սովորույթ է, որը տարիների ընթացքում պահպանվել և առկա է մինչ օրս։

Մեդիաուրբաթը ուսումնական շաբաթը ամփոփելու լավագույն տարբերակն է։ Դրա շնորհիվ մենք բոլորս կարողանում ենք ուսումնական շաբաթը ավարտել դրական էմոցիաներով և շատ ջերմ մթնոլորտում։

Մեդիաուրբաթի ընթացքում յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում բոլորին ցույց տալ իր կարողությունները և միգուցե նաև թաքնված տաղանդը։ Դա կարող է լինել երգ, պար, միասնական ընթերցում և այլ ունակություններ, որոնք մինչ այդ գուցե անհայտ էին շատերի համար։

Մեդիաուրբաթի ընթացքում մենք կատարում ենք ազգային և ժամանակակից պարեր և երգեր։ Այս կերպ միավորելով հինը նորին։ Իհարկե նաև չենք մոռանում գրականության մասին։ Ներկայացնում ենք նաև հայ և այլազգի գրողների ստեղծագործությունները։ Մեդիաուրբաթի կարևոր մաս է կազմում նաև սովորող սովորեցնող նախագիծը։

Այս կերպ մեդիաուրբաթը դառնում է բոլորիս համար շատ սիրելի սովորույթ, որին ամեն անգամ մասնակցում ենք մեծ հաճույքով և սիրով։ Այն միավորում է բոլորիս և դրական էներգիա տարածում ամբողջ կրթահամալիրում։

Եղիշե Չարենց: տրիոլետ, սոնետ, ռուբայաթ, գազել

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

Սոնետ

Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայաթ

Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Գազել

Գազելը բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Սոնյա Սոտոմայոր: Գերագույն դատարանի դատավոր

Լինում է չի լինում` մի աղջնակ, որը ուզում էր դետեկտիվ դառնալ։ Նրա անունը Սոնյա էր։

Երբ Սոնյան վեց տարեկան էր, ախտորոշեցին, որ նա շաքարախտ ունի։

— Դու չես կարող դետեկտիվ լինել,— ասացին նրան,— պետք է ուրիշ բան ընտրես։

Բայց Սոնյան չհանձնվեց։ Հեռուստատեսության նրա սիրելի ծրագիրը <<Մի իրավական դրաման>> էր։ Գլխավոր դերում հանդես էր գալիս մի փայլուն փաստաբան, որի անունն էր Պերրի Մասոն։ Նա այնքան էմոցիոնալ չէր, որքան  Սոնյայի սիրելի դետեկտիվը’ Նանսի Դրյուն, բայց շատ լավ էր բացահայտում հանցագործությունները։

— Շատ լավ,— մտածեց Սոնյան,— ուրեմն կլինեմ Պերրի Մասոնի նման փաստաբան։

Սոնյան աղքատ ընտանիքից էր, որ Պուերտո Ռիկոյից տեղափոխվել էր Նյու Յորք։ Երբ Սոնյան ինը տարեկան էր, նրա հայրը մահացավ, և ամբողջ ընտանիքը մնաց Սոնյայի մոր ուսերին, որը աշխատում էր շաբաթը վեց օր։ Բայց մայրը միշտ ասում էր Սոնյաին, որ նա պետք է գերազանց կրթություն ստանա։

Սոնյան նրան հուսախաբ չարեց։ Նա շատ սովորեց և դարձավ այն քիչ լատինուհիներից  մեկը, որ այդ ժամանակներում ընդունվեց Պրինսետոնի համալսարան։

— Ինձ ձգում էի ասես այլմոլորակային,— մի որոշ ժամանակ անց հիշեց Սոնյան։ Բայց և այնպես կարողացավ համալսարանը ավարտել բարձր գնահատականներով և շարունակեց իր ուսումը Յելի հեղինակավոր իրավաբանական դպրոցում։

Սոնյան դարձավ դատավոր և աշխատեց դատական համակարգի բոլոր մակարդակներում։ Երբ Բարաք Օբաման ընտրվեց նախագահ, նա Սոնյաին առաջադրեց Միացյալ նահանգների գերագույն դատարանի դատավոր, և Սոնյան դարձավ առաջին լատինուհին, որ հասավ այդ պաշտոնին։

Սոնյան նշանակալից դեր ունեցավ երկրի կարևորագույն իրավական գործերից մի քանիսում։ Այդ իրավական գործերից էր նաև պատմական այն որոշումը ըստ որի` օրինականացվեցին նույն սեռի ամուսնությունները երկրի բոլոր նահանգներում։

Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից

Ինգա Բաբայան

English distance learning

For grade 11

1.Put a circle ariund the word that does not go with the others

1.hamburger, lobster, steak, bowl

2.economical, expensive, high-priced, best

3.wedding, advice, altar, honeymoon

4. catcher, fielder, driver, pithcer

5.definite, certain, sure, possible

2. Choose the proper word

(sick-ill)

  1. The book is cheap and vulgar. It makes you ill . 2. A sick child was taken to hospital and immediately operated on. 3. Fred would hardly eat anything. The very sight of food made him sick . 4. ‘If you are ill , you had better stay in bed.» 5. He was ill and tired of the job and made up his mind to quit. 6. »If a trip by air makes you air sick, let’s go by train».

3.Fill the gaps with the correct prepositions.

  • Would you like to go at/in/to the cinema tonight?
  • No, thanks. I was at /in/to to the cinema yesterday.
  • We are going in/on/to holiday next week.
  • There is a bridge across/through/outside the river.
  • The flight from Leipzig to London was about/along/via Frankfurt.
  • At/On/On to my wall, there are many picture postcards.
  • Who is the person at/in/on this picture?
  • Come at/in/into the sitting room, we want to watch TV.
  • Munich lies 530 meters above/across/past sea level.
  • At/In/On the picture, there are four people.
  • A couple is sitting at/on/under the table.
  • They are sitting at/on/under chairs.
  • The drinks are at/on/under the table.
    • One woman is standing behind/in /front ofon the table.

4. Write the Passive form of the sentences.

  1. the documents / print The documents are printed.
  2. the window / open The window is opened.
  3. the shoes / buy The shoes are bought.
  4. the car / wash The car is washed.
  5. the litter / throw away The letter is thrown away.
  6. the letter / send The letter is sent.
  7. the book / read / not The book isn’t read.
  8. the songs / sing / not The songs aren’t sung.
  9. the food / eat / not The food isn’t eaten.
  10. the shop / close / not The shop isn’t closed.

b) 

  1. John collects money. —The money is collected by John.
  2. Anna opened the window. — The window was opened by Anna.
  3. We have done our homework. — Our homework has been done.
  4. I will ask a question. — The question will be asked.
  5. He can cut out the picture. — The picture can be cut out.
  6. The sheep ate a lot. — A lot is eaten by sheep.
  7. We do not clean our rooms. — Our rooms are not cleaned.
  8. William will not repair the car. — The car won’t be repaired by William.
  9. Did Sue draw this circle? — Was this circle drawn by Sue?
  10. Could you feed the dog? — Could the dog be fed?

c)

  1. Rachel will give you some advice.
    → Some advice will be given you.
  2. I sent him a letter.
    — A letter was sent him.
  3. The police officer showed us the way.
    → The way was showed us.
  4. Our neighbour gave me a lift.
    → A lift was given me
  5. We have asked him a favour.
    → A favour has been asked.
  6. She told me a lie.
    → A lie was told me.
  7. They have written her a postcard.
    → A postcard has been written her
  8. Kerrie will make you a cup of tea.
    → A cup of tea was made for you
  9. The waiter has not brought us the coffee.
    → The coffee hasn’t been brought us.
  10. They did not offer her a seat. — A sent wasn’t offered her.

5. Listen to an interesting video and write your review, share your video and let us listen to it, either. 

This video is about 15 classic books that everyone should read in their lifetime.

You can watch the video here.

Ես և կրթահամալիրը

Ես արդեն մի քանի ամիս է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և կցանկանայի մի փոքր պատմել կրթահամալիրի մասին։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ունի շատ առանձնահատկություններ, որոնք այնտեղ ուսուցումը դարձնում են հետաքրքիր և առավելագույնս արդյունավետ։ Այժմ ես կներկայացնեմ այդ առանձնահատկությունները։

Կրթահամալիրի առաջնային առանձնահատկություններից մեկը այն է, որ այստեղ միշտ հաշվի են առնվում աշակերտների կարծիքը, մտքերը և առաջարկները։ Կրթահամալիրում աշակերտի և ուսուցչի շփումը շատ անմիջական է, ինչը աշակերտին ավելի անկաշկանդ լինելու և սեփական կարծիք ունենալու ու արտահայտելու հնարավորություն է տալիս։

Կրթահամալիրը նաև առկա է շատ հետաքրքիր և տարբերվող սովորույթ։ Կրթահամալիրում ամեն օրը սկսվում է ընդհանուր պարապունքով, որը օգնում է դրական էներգիայով սկսել օրը և այն պահպանել ամբողջ օրվա ընթացքում։

Կրթահամալիրը աշակերտներին ընտրության լայն հնարավորություն է տալիս, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ կարողանա ընտրել իրեն հետաքրքրող առարկաները և խորությամբ ուսումնասիրել դրանք։ Առարկաների լայն բազմազանությունը աշակերտին օգնում է ընտրել իրեն ամենից հոգեհարազատ և հետաքրքրող առարկաները։

Կրթահամալիրում առկա է օտար լեզուների և սպորտաձևերի բազմազանություն, որը շատ ավելի հետաքրքիր է դարձնում ուսումնական ընթացքը։ Յուրաքանչյուր աշակերտ կարող է ընտրել իրեն դուր եկած լեզուն և խորությամբ ուսումնասիրել այն, ինչպես նաև ծանոթանալ այդ լեզուն կրող ժողովրդի և այդ երկրի մշակույթի ու սովորույթների հետ։ Կրթահամալիրը նաև աշակերտին հնարավորություն է ընձեռում իր ցանկությամբ ընտրել սպորտաձև, որ նա ցանկանում է ուսումնասիրի ֆիզիկական կուլտուրայի դասընթացի ժամանակ։ Այդ սպորտաձևերից յուրաքանչյուրի համար հատուկ նախատեսված դահլիճ կա լիարժեք ուսուցման համար։

Կրթահամալիրը նաև շատ մեծ կարևորություն է տալիս արվեստին։ Այդ պատճառով էլ կրթահամալիրի հիմնական առարկաների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում երգ ու պար առարկաները։ Ինչպես նաև կան բազմաթիվ լրացուցիչ արվեստի դասընթացներ։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մնացած կրթօջախներից տարբերվում է նաև նրանով, որ հագեցած է տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Սա ևս շատ մեծ հնարավորություններ է ընձեռում աշակերտին։ Ուսուցման այս մեթոդը հետաքրքրացնում և շատ ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը։ Ինչպես նաև այս մեթոդը առցանց ուսուցման հնարավորություն է տալիս։ Սա աշակերտին սովորելու և իր ուսումը իրականացնելու հնարավորություն է տալիս նույնիսկ արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ բացակայում է դպրոց հաճախելու հնարավորությունը։

Կրթահամալիրը նաև իրականացնում է բազմաթիվ ճամփորդություններ Հայաստանի սահմաններում, ինչպես նաև դրանցից դուրս։ Այդ ճամփորդությունները ևս շատ ավելի տեղեկատվական և հետաքրքիր են դարձնում ուսուցման ընթացքը։ Դրանք նաև մեր հայրենիքի և օտար երկրների մշակույթին ավելին մոտիկից ծանոթանալու և ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն են տալիս։

Ամփոփելու համար կցանկանայի ասել, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորելը շատ հետաքրքիր, տեղեկատվական և հաճելի գործընթաց է, որը բացի գիտելիքներից տալուց նաև հաճույք և անմոռանալի տպավորություններ է պարգևում աշակերտներին։

Բանաստեղծության վերլուծություն

Մենք Ղարիբ Անցորդ…

Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։

Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…

Վերլուծություն

Բանաստեղծուհին այս բանաստեղծության մեջ խոսում է այն մասին, որ մենք բոլորս անցորդ ենք այս կյանքում։ Մենք բոլորս անցորդներ ենք և անցնում ենք կյանքի այս ճանապարհով։ Այս ճանապարհի ընթացքում բոլորս կարող ենք դժվարությունների հանդիպել, սակայն դա չպետք է կանգնեցնի մեզ։ Անկախ ամեն ինչից մենք պետք է շարունակենք քայլել և անցնել կյանքի այս ուղին։

Մենք կշարունակենք քայլել և մի օր բոլորս կհասնենք այս ճանապարհի վերջին։ Բոլորս էլ մի օր հրաժեշտ կտանք այս կյանքի անցած մեր ուղուն և կգնանք մի ուրիշ տխուր աշխարհ։