Ծամփորդություն դեպի Գյումրի

Մեր ճամփորդությունը դեպի Գյումրի սկսվեց Իտալիայի պատվո հյուպատոսի հետ հանդիպումից։ Հանդիպումը պատվո հյուպատոսի` Անտոնի Մոնտալտոյի հետ, անցավ շատ լավ։ Մենք նրա հետ ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած զրույց, որի ընթացքում նրան ուղղեցինք մեզ հուզող բոլոր հարցերը։

Հանդիպման ավարտին մենք նաև հնարավորություն ունեցանք այցելել Կերամիկայի թանգարանը։ Այնտեղ տեսանք կերամիկայից պատրաստված գեղեցկագույն ձեռքի աշխատանքներ, որոնք մեծ տպավորություն թողեցին բոլորիս վրա։

Մեր ճամփորդության հաջորդ կանգառն էր Արեգակ ներառական փուռը։ Այնտեղ մենք համտեսեցինք Գյումրիում պատրաստված ուտելիք և մի փոքր հանգստացանք։ Ինչպես նաև իմացանք փռի բարեգործական գործունեության մասին, ինչը ևս շատ զարմացրեց և տպավորեց բոլորիս։

Մի փոքր հանգստից հետո բոլորս ժամանակ ունեցանք քաղաքով թափառելու և Գյումրին բացահայտելու համար։ Մենք զբոսնեցինք քաղաքի փողոցներով և հիացանք Գյումրիի զարմանահրաշ գեղեցկությամբ։

Զբոսանքից հետո մենք այցելեցինք Սթիլ գրաֆիկայի թանգարանը, որտեղ տեսանք բազմաթիվ նկարներ և քանդակներ։ Թանգարանը օգնում է երիտասարդ տաղանդավոր արտիստներին, ցուցադրելով նրանց աշխատանքը։ Այս փաստն իհարկե հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց մեզ։

Ծամփորդության վերջում այցելեցինք Արտակ Թադևոսյանի արվեստանոց, որտեղ տեսանք փամփուշտից պատրաստված զարդեր։ Զարդերին նայելով նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ դրանք պատրաստված են փամփուշտներից, քանի որ իսկապես գեղեցիկ էին։ Զարդերը ցույց տալով Արտակ Թադևոսյանը նաև պատմեց այս զարդերի ստեղծման և իր անցած ուղղու մասին։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը դեպի Գյումրի։ Մենք հնարավորություն ունեցանք այցելել զարմանահրաշ վայրեր և հանդիպել մեծանուն ու տաղանդավոր մարդկանց։ Ճամփորդությունը լի էր բազմաթիվ անակնկալներով ու բացահայտումներով։ Վստահ եմ, որ այս ճամփորդությունը հաճելի էր մեզ համար և դեռ երկար կմնա բոլորիս հիշողություններում։

Շնորհավորանքներ կրթահամալիրի բարեկամ Ինիգո Գարսեսից

Ողջու՛յն, տիա՛ր Բլեյան։

Շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը։ Ձեզ գրկում եմ այստեղից` Իսպանիայից։ Ուզում եմ ասել, որ Ձեզ շատ եմ կարոտել։

Մի տարի առաջ ես այդտեղ էի«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ձեզ հետ, Ձեզ շատ եմ կարոտում ,և դուք իմ սրտում եք։

Տեսե՛ք, այստեղ է Պաչուկոն, որը, կարծում եմ, նույնպես հիշում է Ձեզ։ Հուսանք ՝ շուտով կկարողանանք կրկին հանդիպել։ Հուսով եմ, որ բոլորը լավ են։ Պինդ գրկում եմ բոլորիդ, և հատկապես Ձեզ։

Մեծ սիրով կարող եմ ասել, որ Հայաստանն իմ սրտում է։ Ահա, այստեղ է վերնաշապիկը, որի վրա գրված է <

Համբուրում եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։

Այսօրվա շրջայցի մասին

Այսօր առավոտյան ժամը 10-ին շրջայց կատարեցինք կրթահամալիրով։ Մեր շրջայցը սկսվեց կրթահամալիրի մայր դպրոցից։ Շրջայցի ժամանակ քայլելու հետ մեկտեղ նաև խոսվեց կրթահամալիրի կատարած աշխատանքի և մոտ ապագայում կատարվելիք ծրագրերի մասին։ Այժմ մի փոքր ավելի մանրամասն կխոսեմ դրանց մասին։

Կրթահամալիրի ջանքերով վերջին տարիներին բազմաթիվ նախագծեր են իրականացվել և շարունակում են իրականացվել մինչ օրս։ Այդ նախագծերից մեկը ճանապարհների բարեկարգումն է։ Կրթահամալիրը բարեկարգել է ճանապարհները դրանք դարձնելով ողորկ և երեկոյան ժամերին լուսավորված։ Այժմ Ճանապարհը անվտանգ և հասանելի է սովորողների, այդտեղի բնակիչների, հաշմանդամ մարդկանց և առհասարակ բոլորի համար։

Մոտ ապագայում իրականացվող ծրագրերից մեկն է տարածքի կանաչապատումը։ Կրթահամալիրը դեմ է ասֆալտապատ տարածքներին և առաջարկում է ասֆալտի փոխարեն կանաչով պատել մեզ շրջապատող տարածքը։ Սա այլընտրանք է, որը շատ ավելի առողջարար, հաճելի և գեղեցիկ է բոլորի համար։ Այս ծրագիրը արդեն իսկ իրականացվում է կրթահամալիրը շրջապատող որոշ տարածքներում։ Այսպիսով կրթահամալիրը ստեղծում է պուրակներ և պուրակային ուղիներ սովորողների և այդտեղի բնակիչների համար։

Մյուս` ոչ պակաս կարևոր ծրագրերից է, հեծանվորդների համար ուղի հատկացնելը։ Ուղի, որը նախատեսված կլինի միայն հեծանվորդների համար, որտեղ մեքենաներ չեն լինի։ Ինչպես նաև հեծանվաուղու կողքին կլինի հետիոտների համար ուղի, որը ևս հարմար և անվտանգ կլինի քայլողների համար։

Շրջայցի շրջանակներում նաև քայլեցինք սարալանջով։ Այժմ այնտեղ իրենց տեղն են գտել խաղողի այգիները, որոնք գեղեցկացնում են միջավայրը և հետագայում օգտագործվում կրթահամալիրի գինեգործության աշխատանքների համար։ Սարալանջը նաև զարդարում են կրթահամալիրի քանդակագործների կողմից պատրաստված քանդակները։ Հետագայում այդ քանդակների շարքը կհամարվի ևս մեկով` Ծովինարի քանդակով, որը էլ ավելի կգեղեցկացնի տարածքը։

Այսօրվա շրջայցը ավարտեցինք Գեղարվեստի դպրոցում։ Այնտեղ քննարկվեցին կրթահամալիրի համար մի շարք կարևոր հարցեր։ Իհարկե քննարկվեց նաև կրթահամալիրի կողմից կազմակերպված հակահամաճարակային միջոցառումները, որոնք անհրաժեշտ են երկրում տիրող ներկայիս դրության ժամանակ։

Կրթահամալիրը արդեն երկար տարիներ բարեփոխումներ է կատարում և ավելի լավ ապագա ստեղծում սովորողների, ծնողների, բնակիչների և մնացած բոլոր-բոլորի համար։ Կարծում եմ, որ բոլոր այդ իրականացված և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները հաջողված են և փոխում են բոլորիս կյանքը դեպի լավը։

Մեր գերդաստանը

Կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է իմանալ իր գերդաստանի պատմությունը և թե որտեղից են եկել իր նախնիները։ Ինձ համար դա ևս շատ կարևոր է, և այսօր ես կփորձեմ մի փոքր պատմել իմ գերդաստանի մասին։

Սկզբում կցանկանամ խոսել մայրիկիս արմատների մասին և պատմել թե որտեղից են եկել իր նախնիները։

Տատիկս` Ալլա Գրիգորյանը ծնվել և իր ողջ կյանքը ապրել է Երևանում, չնայաց նրան որ նրա ծնողները բնիկ երևանցի չեն եղել։ Տատիկիս ծնողները եկել են Թբիլիսիից և մշտական բնակություն են հաստատել Երևանում։ Թբիլիսիից են եղել նաև իրենց նախնիները։

Պապիկիս` Հակոբ Հակոբյանի նախնիները եղել են Սևանից։ Նա նույնպես ծնվել և մի քանի տարի ապրել է այնտեղ։ Պապիկս այդքան էլ երկար չի մնացել Սևանում, քանի որ նրա ծնվելուց որոշ ժամանակ անց իր ողջ ընտանիքը որոշել է տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել Երևանում։

Այժմ կցանկանամ նաև մի փոքր պատմել հայրիկիս արմատների մասին։

Տատիկս` Կարինե Բաբայանը ծնվել է Ռուսաստանում, սակայն շատ կարճ ժամանակ անց իր ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Տատիկիս ծնողները ծնվել և մի որոշ ժամանակ ապրել են Լոռիում` Շնող գյուղում։ Այնտեղ են ծնվել և ապրել նաև իրենց նախնիները։

Պապիկս` Նիկոլայ Բաբայանը ծնվել և մեծացել է Երևանում։ Նրա ծնողները ևս ծնվել և ապրել են այստեղ, չնայած նրան, որ իրենց նախնիները Երևանից չեն եղել։ Պապիկիս մոր նախնիները եղել են Արտաշատից, իսկ հոր նախնիները` Հրազդանից։

Ես երբեք չեմ մոռանում իմ արմատները` իմ նախնիներին։ Միշտ հպարտանում եմ նրանցով և անում հնարավորինս ամեն ինչ իրենց նույնպես հպարտություն պատճառելու համար։

Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները

Այսօր միգուցե դժվար է պատկերացնել, սակայն տարիներ առաջ Հայաստանում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանում` հայեր։ Այս երկու ժողովուրդները ապրել են իրար կողք կողքի և շատ հաճախ ունեցել են բավականին լավ` երբեմն նույնիսկ բարեկամական հարաբերություններ։ Չնայաց այդ լավ հարաբերություններին երկու ժողովուրդների միջև ամեն դեպքում առկա է եղել որոշակի լարվածություն և անվստահություն, որը սակայն մեծ խնդիր չի հանդիսացել։

Ադրբեջանցիները հիմնականում բնակվել են Վարդենիսի, Ղափանի, Մասիսի, Եղեգնաձորի, Աշոտցսկի շրջաններում, ինչպես նաև` Երևանում։

Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի։ Այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը մյուս թյուրքերը։ Ինչպես նաև Հայաստանում բնակվել են շուրջ 50 հազար քուրդ և եզդի։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո վերստին աճեց ադրբեջանցիների ներհոսքը՝ սակայն համեմատաբար ավելի քիչ քանակությամբ։ 1926 թվականի տվյալներով Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 78 հազար ադրբեջանցի։ 1939 թվականին նրանց թիվը հասավ 131 հազարի։ 1921-1926 թվականներինՀԿԿ կենտկոմը հրատարակեց առաջին ադրբեջանալեզու պարբերականները, որոնք կրում էին «Ռանջբար» և «Զենգի» անվանումները։ Խորհրդային տարիներին Երևանում ստեղծվեց ադրբեջանական աշխատավորական ակումբ, իսկ հետո նաև ադրբեջանցի կանանց ակումբ։ 1928 թվականին հիմնադրվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը, որը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գործող միակ ազգային թատրոնն էր։ Այն նաև առաջին ոչ հայկական ազգային թատրոնն էր Հայկական ԽՍՀ-ի տարածքում։ 1992 թվականին Հայաստանում գործում էր 32 ադրբեջանալեզու դպրոց․ 1924 թվականին դրանց թիվը հասնում էր 104-ի։

Խորհրդային միության փլուզումից հետո ադրբեջանցիների մեծ մասը վերադարձան իրանց երկիր` տների փոխանակում կատարելով Ադրբեջանում ապրող հայերի հետ։ Սակայն կային մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, որոնք փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և մինչ օրս ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: Ադրբեջանցի որոշ ընտանիքների երեխաներ անգամ չգիտեն, որ ընդամենը 30 տարի առաջ իրենց հայրերը կամ մայրերը ունեին այլ ազգանուն, այլ կրոն, այլ լեզու:

«Մուտք Ավագ դպրոց» առցանց բաց ասուլիսի մասին

Հունիսի 9-ին` ժամը 13:00, Teams հարթակում, տեղի ունեցավ <<Մուտք ավագ դպրոց>> առցանց բաց ասուլիսը։

Ասուլիսի մասնակիցներն էին ավագ դպրոցի սովորողները։ Մասնակիցներից մեկն էի նաև ես։

Մասնակիցներից յուրաքանչյուրիս տրված էր 2-3 րոպե տևողությամբ ժամանակ։ Այդ ժամանակահատվածում մենք ներկայացրեցինք մեր ամենից հաջողված նախագծերը, ընտանեկան դպրոցը և այս պահին իրականացվող նախագիծը։ Ինչպես նաև խոսեցին կրթահամալիրում սովորելու ընթացքում ունեցած ձեռքբերումների և դժվարությունների մասին։ Նաև պատմեցին կրթահամալիրում իրականացվող ճամփորդությունների մասին։

Յուրաքանչյուրիս խոսքի վերջում նաև խորհուրդ տվեցինք մեր կրթահամալիր նոր մուտք գործող սովորողներին։

Այնուհետև հարցեր ուղղեցինք կրթահամալիր նոր եկած սովորողներին։

Պատասխանելով մեր հարցերին կրթահամալիր նոր մուտք գործող սովորողները արտահայտեցին իրենց կարծիքը։ Նաև խոսեցին իրենց տպավորությունների և ակնկալիքների մասին։

Ասուլիսը տեվեց 45 րոպե և կարծում եմ շատ հետաքրքիր եղավ բոլորիս համար։ Այս ասուլիսի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ մեր կրթահամալիրի նոր սովորողների հետ և մի փոքր ավելի մոտիկից ճանաչել նրանց։

Իտալերեն արտահայտություններ` ռեստորանում օգտագործելու համար

Don Smith: Mi scusi! Potrei avere il menù, per favore?

Cameriere: Ovviamente.

Don Smith: Grazie!

Cameriere: Allora, avete deciso?

Don Smith: Io vorrei Bistecca y Pastina in brodo.

Cameriere: Anche Lei, Signora?

Signora Smith: No, Io vorrei Patate fritte.

Don Smith: Il conto, per favore!

Cameriere: Prendere!

Don Smith: Grazie!

Signora Smith: Grazie mille!

Italiano

A1 1. Scrivi in lettere i seguenti numeri.Գրել տառերով հետևյալ թվերը

1.     8: otto
2.    15: quindici
3.     23: ventitré
4.     44: quarantaquattro

5.     51: cinquantuno
6.     66: sessantasei
7.    88: ottantotto
8.    91: novantuno
9.     97: novantasette
10.   100: cento

A2 2. Scrivi in lettere i seguenti numeri.

1.     101: centouno
2.     110: centodieci
3.     180: centottanta
4.      500: cinquecento
5.      678: seicento settanta otto
6.       1001: milleuno cinquemila
7.      5000: cinquemila
8.       8990: ottomila novecento novanta
9.      10.000: diecimila
10.     115.000: centodieci cinque mille

Թարգմանել

1․Քանի՞ տարեկան ես դու։ Quanti anni hai?

2․Ես 20 տարեկան եմ։ Io ho vent’anni.

3․Որտեղի՞ց ես դու։ Di dove sei?

4․ Ես Հայաստանից եմ։ Sono di Armenia.

5․Ես Մարիան եմ,հայուհի եմ։ Io sono Maria, sono armena.

6․ Մենք գեղեցիկ ենք։ Noi siamo belli.

7․ Նա ունի 1 քույր և 1 եղբայր։ Ha un fratello e una sorella.