Հայաստանի ճամփեքով

Երկրորդ տիրող իրավիճակի պատճառով այժմ ճամփորդությունները անհնարին են թվում։ Սակայն առցանց հարթակում ճանապարհորդելը ամեն դեպքում հնարավոր է։ ԵՒ այսօր ես կիրականացնեն մի շատ հետաքրքիր ճամփորդություն։

Այսօր մենք կճամփորդենք և կտեսնենք իմ կարծիքով Հայաստանի ամենագեղեցիկ ու զարմանահրաշ վայրերից մի քանիսը։ Այս ճամփորդության ընթացքում մենք հնարավորություն կունենանք հիանալ մեր հայրենիքի բնության և ճարտարապետություն գեղեցկությամբ։ Նաև մի փոքր ավելին կիմանաք Հայաստանի պատմության մասին և ավելի մոտիկից կծանոթանան մշակույթի հետ։

Տեսարժան վայրերից առաջինը, որ մենք կայցելենք այս ճամփորդության ընթացքում, Գառնիի տաճարն է, որը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:

Հաջորդիվ կայցելենք Գեղարդի վանք, որը նաև հայտնի է Գեղարդավանք կամ Այրիվանք անուններով։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։  Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։

Այս ճանապարհորդություն ընթացքում կարող ենք նաև տեսնել Ազատ գետը, որը հոսում է Գառնիի տաճարից և Գեղարդ վանքից ոչ հեռու։ Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

ԵՒ ճամփորդության վերջում կարող ենք համտեսել թարմ պատրաստված լավաշ, որը հայկական ավանդական ուտեստներից է։ Լավաշի պատրաստման վայրը հեռու չէ։ Այն գտնվում է Գառնիի տաճարից 10 րոպե ոտքի ճանապարհի վրա։ Վայելելով հայկական լավաշը միաժամանակ կարելի է նաև հիանալ հրաշալի տեսարանով, քանի որ այդտեղից պարզ երևում է Գառնիի տաճարը։

Այսպիսին էր մեր այսօրվա ճամփորդությունը։ Այն մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է Հայաստանի գեղեցկության մասին, որը չի դադարեցնում հիացնել մեզ։

Երուսաղեմի հետհաշվարկ

<<Երուսաղեմի հետհաշվարկ>>-ը 2011 թվականի քրիստոնեական թրիլլեր ֆիլմ է։ Այն նկարահանվել է նույնանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է Հարոլդ Քրոնկի, Ջեյմս Չանկինի, Մայքլ Սքոթի, Մաթյու Թեյֆորդի և Դավիթ Ա. Ռ. Վիյթի կողմից։ Այս ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին։

Միջուկային զենքը տեղափոխվում է Ամերիկա։ Երբ դա տեղի ունեցավ միակ մարդը որ կարող էր ինչ-որ մի բան անել դա Ֆ.Բ.Ի. գործակալ Շեյն Դաուգթրին էր։ Նա պետք է միջուկային զենքը գտներ մինչ դրա պայթեցվելը։ Այդ անհնարին թվացող առաջադրանքը դրված էր Շեյնի ուսերին։ Ժամանակը գնում էր և այս իրավիճակում միայն մի քանիսը կարող էին օգնել։ Այդ մարդիկ էին զենքի վաճառքով զբաղվող Լիի Մեջորսը, իսրայելցի գործակալ Սթասի Քեաչը և Ս.Ի.Ա.-ի տնօրենի տեղակալ Ռենդի Թրեյվիսը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Conversación española alrededor de la mesa redonda

Durante la conversación alrededor de la mesa redonda tuvo lugar la presentación del libro » Cuentos de buenas noches para niñas rebeldes» de Francesca Caballo y Elena Favi.

Cada uno de los alumnos eligió y tradujo unas historias. Las historias han sido elegidas por los alumnos, dependiendo de sus preferencias.

Durante la conversación los alumnos comentaron sobre el proceso del trabajo hablando sobre los logros y las dificultades.

Yo también participé en la conversación. Intenté presentar el trabajo hecho con unas palabras. Específicamente hablé sobre las historias de Simone Veil y Leymah Gbowee. Me encantaron todas las historias pero elegí estas dos porque esas mujeres tenían un papel muy importante en lograr la paz en todo el mundo y creo que eso es algo muy importante y valioso.

También hablé sobre mi frase favorita de todas las historias. Aquí está esa frase:

— Cuando las mujeres se unen — dijo, — suceden grandes cosas.

Durante la conversación también hablé un poco sobre las dificultades durante las traducciones que en la realidad nu eran muchas.

Todo el proceso de la traducción era muy interesante y útil. Cada una de las historias ha sido muy especial y inspiradora. Aprendí mucho de cada una de esas historias. Y claro que también gracias a este proyecto aprendí mucho sobre la traduccion y mejoré mis conocimientos de español.

Este proyecto era una experiencia maravillosa para mí. Todo el proceso era muy agradable y útil para todos nosotros. Y claro que por todo eso antes que nada tenemos que agradecer a nuestra maestra de español a la señora Ruzanna que siempre nos ayudaba y apoyaba en todo.

Իսպանական կլոր սեղան ամփոփում

Կլոր սեղան-քննարկման ժամանակ տեղի ունեցավ Ֆրանսեսկո Կավայոյի և Ելենա Ֆավիի <<Գիշերային հեքիաթներ չարաճճի աղջիկների մասին>> գրքի հայալեզու տարբերակի շնորհանդեսը։

Սովորողներից յուրաքանչյուրը գրքից ընտրել և թարգմանել է մի քանի պատմություն։ Պատմություններն ընտրվել են ըստ սովորողի նախասիրությունների։

Քննարկման ընթացքում սովորողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը` խոսելով դժվարությունների և ձեռքբերումների մասին։

Քննարկմանը մասնակցել եմ նաև ես։ Փորձել եմ մի քանի բառով ներկայացնել իմ կողմից կատարված աշխատանքը։ Առանձնացրել և խոսել եմ Սիմոնե Վեիլի և Լեյմահ Ջբոիի մասին պատմությունները։ Շատ հավանել և սիրել եմ բոլոր պատմությունները, սակայն առանձնացրել եմ այս երկուսը քանի որ այս կանայք մեծ դեր են ունեցել աշխարհում խաղաղության հաստատման մեջ, ինչը իմ կարծիքով չափազանց կարևոր է։

Նաև առանձնացրել եմ ինձ ամենից հոգեհարազատ տողը, որը հետևյալն է`

— Երբ կանայք միավորվում են, — ասաց Լեյմահը, — մեծ իրադարձություններ են տեղի ունենում։

Քննարկման ժամանակ նաև խոսեցի թարգմանության ընթացքում առաջացած դժվարությունների մասին, որոնք շատ քիչ և աննշան են եղել։

Ամբողջ թարգմանության ընթացքը եղել է շատ հաճելի և օգտակար։ Յուրաքանչյուր պատմությունը յուրովի հետաքրքիր ու ոգեշնչող է եղել։ Ամեն պատմություն մի բան է սովորեցրել ինձ և դարձել հարազատ։ Իհարկե նաև այս նախագծի շնորհիվ բարելավել եմ թարգմանչական իմ հմտությունները և իսպաներենի իմացությունը։

Այս նախագիծը շատ օգտակար և հաճելի փորձ էր ինձ համար։ Ամբողջ աշխատանքը կատարվել է շատ մեծ հետաքրքրությամբ ու սիրով։ Եվ այս ամենի համար իհարկե պետք է նախևառաջ շնորհակալություն հայտնենք մեր իսպաներենի ուսուցչուհուն` Ընկեր Ռուզաննային, որը ամեն հարցում մեզ միշտ օգնել է ու աջակցել։

Մադամ Սակուի։ Ակրոբատ

Ֆրանսիական հեղափոխության շրջանում կար մի փոքրիկ և ուժեղ աղջիկ, որը երազում էր պարանի վրայով քայլելու մասին։ Մարգարիտայի հայրը ակրոբատ էր, բայց հեղափոխության ժամանակ ոչ ոք գումար չուներ կրկեսի դերասանների համար, դրա համար էլ նա օգտագործեց իր տնային միջոցները և հուսով էր, որ իր աղջիկը կմոռանա իր երազանքների մասին։

Բայց Մարգարիտան վճռորոշ էր։

Փնտրեց ընտանիքի մի հին ընկերոջ, կրկեսում իր հոր եղած ժամանակ, և աղաչեց որպեսզի նա իրեն գաղտնի վարժեցնի։ Մարգարիտան ֆանտաստիկ էր։ Նա ռարին անգամ ելույթ ունեցավ տասնմեկ տարեկան հասակում։ Հանդիսատեսը բղավեց երբ տեսավ նրան իրենց գլխավերևում պարանի վրա պահելիս։ Ինչպիսի անհավանական հավասարակշռություն։ Ինչպիսի շարժունություն։ Ինչպիսի ուժ։ Դա ակնթարթային հաջողություն էր։

Նրա ընտանիքը կրկեսային ընկերություն կազմեց, որում Մարգարիտան աստղն էր, և նրանք ներկայացան ամբողջ Ֆրանսիայում։ Տասնութ տարեկան հասակում Մարգարիտան ճանաչեց մի մեծ ակրոբատի’ Խուլիան Սակուիին։ Նրանք սիրահարվեցին և ամուսնացան, և Մարգարիտան որոշեց դառնալ Մադամ Սակուի։

Մադամ Սակուին գիտեր, որ նրան վիճակված էր մեծ բաների հասնել։ Իր կարիերայի գագաթնակետին նա ելույթ ունեցավ Փարիզում’ հայտնի Տիվոլիի Այգիներում’ քայլելով թեքված պարանի վրա մինչդեռ արհեստական կրակը վառվում էր իր շուրջը։ Նույնիսկ Նապոլեոնը’ Ֆրանսիայի կայսրը, գերված էր և նա շոու պատրաստեց պայքարում իր հաղթանակը տոնելու համար։

Նրա ավելի համարձակ սխրանքն էր քայլել պարանի վրա` Նոտրե Դամե տաճարի աշտարակների միջև` տասնյակ մետր բարձրության վրա։ Նա դարձավ մի ցնցող աստղ Փարիզի երկնքում, և նրա ելույթները հիշվում են մինչ օրս որպես արժեքի ու տաղանդի արտառոց ներկայացումներ։

Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից

Ինգա Բաբայան

Ճանապարհը

<<Ճանապարհը>> ֆիլմը 2010 թվականի ամերիկա-իսպանական դրամա է։ Ֆիլմը նկարահանվել է Էմիլիո Էստեվեսի և Դավիթ Ալեքսանյանի կողմից։ Ամերիկայի միացյալ նահանգներում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 7-ին, և Իսպանիայում` նույն տարվա նոյեմբերի 19-ին։

Ֆիլմը պատմում է մի ամերիկյան բժիշկի` Թոմաս Ավերի մասին։ Որդու մահից հետո Թոմասը մեկնում է Ֆրանսիա։ Նրա որդին մահացել էր փոթորիկի ժամանակ, որը տեղի էր ունեցել <<Սուրբ Սանտիագոյի ճանապարհ>>-ին։ Գալով Ֆրանսիա Թոմասը փորձում է պարզել որդու մահվան պատճառները։ Այդ նպատակով նա պատրաստ է լինում թողնել իր հանգիստ ու բարեկեցիկ կյանքը Կալիֆորնիայում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Շտեմարանային աշխատանք

71. Որ նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

1) Համաձայն ավանդույթի` նրա նախնիները ծագել են վիշապներից։

72. Որ նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

1) Վրաստանի խնայբանկը հայտարարեց, որ ազատ փոխարկելի արժույթով գործունեություններ է սկսում։

73. Որ նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

4) Անցյալ անգամ ես իմ գոհունակությունը ասացի այս նախագծի մասին և այսօր էլ կրկնում եմ։

74. Որ նախադասության մեջ բառագործածության սխալ չկա։

1) Գիտնականների` տիեզերքի ուսումնասիրությանն ուղղված ջանքերը զերծ են շահադիտական ամեն տեսակի նպատակներից։

75. Որ շարքում են ճիշտ նշված բոլոր այն նախադասությունների համարները, որոնցում բառագործածության սխալ կա։

ա. Այդ օրերին նա օգտագործում էր մեծ թվով ալկոհոլ։

բ. Դեռ քսան անգամ կկուն նրան ավետելու էր առվակների վարարումը։

գ. Մեխը այգի մեջ չէր խրվում, և նա կրկին անգամ մուրճով հարվածեց։

դ. Ես չեմ սիրում վատաբանել մարդկանց, բայց նրա նենգ արարքը ուղղակի անգնահատելի է։

ե. Հրամանատարի խոսքերից գոտեպնդված` նա ոտքի կանգնեց։

3) ա, գ, դ

76. Որ շարքում կազմությամբ պարզ բառ կա։

2) արժանի, ախորժակ, երասան, ոտնակ

77. Որ շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ։

4) բուժոժ, հելլեն, հրաման, երաշտ

78. Որ շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ։

2) պնակ, կախարդ, խնդիր, տրտում

79. Որ շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ։

3) թելադրել, բաղադրություն, բարձրադիր, կարգադրիչ

80. Որ շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ։

3) ենթակա, կայարան, հրակայուն

Խիզախները

<<Խիզախները>> ֆիլմը 2011 թվականի Ամերիկյան քրիստոնեական դրամա է։ Ֆիլմը նկարահանվել է եղբայրներ Ալեքս և Ստեֆան Քենդրիքների կողմից, որոնք նաև հանդես են եկել որպես ֆիլմի սցենարիստներ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին Ատլանտայում, և 2011 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի միացյալ նահանգներում։

Ֆիլմը իրադարձությունները տեղի են ունենում 2011 թվականին։ Մի օր կողոպտում են Նաթհան Հայեսի բեռնատար մեքենան։ Կողոպուտի ընթացքում նրան վնասվածք է հասցվում։ Չնայած վնասված լինելուն Նաթհանը փորձում է բռնել գողին, սակայն նրան դա չի հաջողվում։ Նա վերադառնում է մեքենայի մոտ և տեսնում, որ այդ պահին մեքենայի մեջ գտնվող իր փոքրիկ որդին լավ է։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը ժամանում է։ Նաթհանին մոտենում են շերիֆի երկու տեղակալները’ Ադամ Մինշելլը և Շեն Ֆուլլերը։ Հանդիպման ընթացքում պարզվում է, որ Նաթհանը շերիֆի նոր տեղակալն է, որը նոր է եկել այս քաղաք։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Ես կարողանում եմ

Այս ժամանակահատվածում ես մասնակցել եմ հայոց լեզվի և գրականության մի քանի շատ հետաքրքիր նախագծերի և այժմ կներկայացնեմ դրանք։

Առաջին նախագիծը որի մասին կցանկանայի խոսել դա թարգմանչական նախագիծն է։ Այս նախագծի շրջանակներում ես կատարել եմ հայտնի մարդկանց կենսագրության թարգմանությունները։ Այս նախագծի շնորհիվ ես բավականին բարելավել եմ իմ թարգմանչական հմտությունները և նոր գիտելիքներ ձեռք բերել հայտնի մարդկանց մասին, որոնց մասին մինչ այդ գուցե շատ բան չգիտեի։

Սրանք են իմ կատարած թարգմանությունները.

Սոնյա Սոտոմայոր. Գերագույն դատարանի դատավոր

Վալենտինա Տերեշկովա. Տիեզերագնաց

Սիմոնե Վեիլ. Քաղաքագետ

Գիուսի Նիկոլինի. Քաղաքապետ

Կատերինե Ջոհնսոն Դորոտի Վաուգհան և Մերի Ջեքսոն. Հաշվարկային գիտնականներ

Լեյմահ Ջբոի. Խաղաղության ակտիվիստ

Լուո Դենգփինգ. Էքստրիմալ ալպինիստ

Մարիե Թհարփ. Երկրաբան

Մադամ Սակուի. Ակրոբատ

Նաև մասնակցել եմ <<Սասնա ծռեր>> նախագծին։ Այս նախագծի շրջանակներում նաև կատարել եմ ուսումնասիրություն և ավելի խորությամբ ծանոթացել էպոսի հետ։ Ինչպես նաև կատարել եմ ընտանեկան ընթերցումներ տատիկիս հետ’ կարդալով մի փոքրիկ հատված էպոսի <<Սասունցի Դավիթ>> ճյուղից։

Այս ընթացքում նաև ընթերցել և ուսումնասիրել եմ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից մի քանիսը։ Այս ստեղծագործություններն են եղել <<Վերջին ուսուցիչը>> և <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակները։ Այս երկու վիպակների էլ կարդացել եմ շատ մեծ հաճույքով և հետաքրքրությամբ։

Ինչպես նաև այս ընթացքում իրականացրել եմ առցանց ճամփորդություն, իմ կարծիքով Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսով։ Այս ճամփորդության ընթացքում այցելել Գառնիի տաճար և Գեղարդի վանք, ինչպես նաև եղել եմ Ազատ գետի մոտ և համտեսել են թարմ պատրաստված լավաշ որը հայկական ավանդական ուտեստներից է։

Դասերի ընթացքում կատարել ենք նաև քերականական վարժություններ։ Իրականացրել ենք բազմազան նախագծեր և ունեցել նաև շատ հետաքրքիր քննարկումներ։ Մեր բոլոր դասերը եղել են շատ հետաքրքիր, որոնց ես մասնակցել եմ շատ մեծ սիրով և հաճույքով։