
Լինում է չի լինում մի աղջիկ, որի անունն էր Լուո։ Նա շատ սիրում էր մագլցել։ Ապրում էր Գուիզայում` Չինաստանի հարավում գտնվող մի հրաշալի վայրում` ահռելի ժայռային կազմավորումներով, խիտ, կանաչ ջունգլիներով և բլուրներով` սարսափելի դաշտերով։
Լուոյի քաղաքի տղամարդիկ ունեին մի շատ հետաքրքիր ավանդույթ. նրանք, առանց ապահովության ցանցի, իջնում ու բարձրանում էին սարսափելի ժայռերի վրայով, բուժիչ բույսեր ու թափոններ հավաքելու, դրանք որպես պարարտանյութ օգտագործելու համար։ Նրանք այնքան արագաշարժ էին, որ մարդիկ նրանց սարդ մարդիկ էին անվանում։ Լուոյի հայրը այդ տղամարդկանցից մեկն էր։ Փոքր տարիքից Լուոն դուրս էր գալիս` նայելու, թե հայրը ինչպես էր արագորեն մագլցում մի գագաթից մյուսը, տասնյակ մետր բարձրության վրա, <<Մի օր ես էլ այդպես կանեմ>>, մտածում էի Լուոն։
Երբ Լուոն դարձավ տասնհինգ տարեկան, նա սկսեց մարզվել փոքր լանջերի վրա։ Գուիզայում նա մագլցող միակ կինն էր, և սկզբում ոչ ոք չէր ուզում նրան մարզել, բայց ժամանակի ընթացքում նա համոզեց հորը, որ սովորեցնի իրեն այն ամենը, ինչ գիտի, և շուտով նա մագլցում էր նույնքան արագ ու բարձր որքան որ մագլցում էին սարդ մարդիկ։ Նա շատ ուժեղ, քաջ և չափազանց ճկուն էր ժայռի մակերեսին ճաքեր գտնելու համար, որոնցից կարող էր բռնվել։
Ներկայումս Լուոն պրոֆեսիոնալ մագլցող է։ Զբոսաշրջիկներին շատ են դուր գալիս նրա սխրանքները, որոնք մարտահրավեր են նետում մահին։ Նրա ձեռքերը կոպիտ են և ամուր ժայռի հետ շփման համար, և նրան դուր է գալիս այն ամենը ինչ որ անում է։
— Երբ հասնում եմ գագաթ, թափահարում եմ կարմիր դրոշը,— ասում է Լուոն,— Դա մի ֆանտաստիկ սենսացիա է, ասես աշխարհի վերևում լինեմ։
Թարգմանություն <<Cuentas de buenas noches para niñas rebeldes>> գրքից
Ինգա Բաբայան






