
Լինում է չի լինում` մի աղջնակ, որը ուզում էր դետեկտիվ դառնալ։ Նրա անունը Սոնյա էր։
Երբ Սոնյան վեց տարեկան էր, ախտորոշեցին, որ նա շաքարախտ ունի։
— Դու չես կարող դետեկտիվ լինել,— ասացին նրան,— պետք է ուրիշ բան ընտրես։
Բայց Սոնյան չհանձնվեց։ Հեռուստատեսության նրա սիրելի ծրագիրը <<Մի իրավական դրաման>> էր։ Գլխավոր դերում հանդես էր գալիս մի փայլուն փաստաբան, որի անունն էր Պերրի Մասոն։ Նա այնքան էմոցիոնալ չէր, որքան Սոնյայի սիրելի դետեկտիվը’ Նանսի Դրյուն, բայց շատ լավ էր բացահայտում հանցագործությունները։
— Շատ լավ,— մտածեց Սոնյան,— ուրեմն կլինեմ Պերրի Մասոնի նման փաստաբան։
Սոնյան աղքատ ընտանիքից էր, որ Պուերտո Ռիկոյից տեղափոխվել էր Նյու Յորք։ Երբ Սոնյան ինը տարեկան էր, նրա հայրը մահացավ, և ամբողջ ընտանիքը մնաց Սոնյայի մոր ուսերին, որը աշխատում էր շաբաթը վեց օր։ Բայց մայրը միշտ ասում էր Սոնյաին, որ նա պետք է գերազանց կրթություն ստանա։
Սոնյան նրան հուսախաբ չարեց։ Նա շատ սովորեց և դարձավ այն քիչ լատինուհիներից մեկը, որ այդ ժամանակներում ընդունվեց Պրինսետոնի համալսարան։
— Ինձ ձգում էի ասես այլմոլորակային,— մի որոշ ժամանակ անց հիշեց Սոնյան։ Բայց և այնպես կարողացավ համալսարանը ավարտել բարձր գնահատականներով և շարունակեց իր ուսումը Յելի հեղինակավոր իրավաբանական դպրոցում։
Սոնյան դարձավ դատավոր և աշխատեց դատական համակարգի բոլոր մակարդակներում։ Երբ Բարաք Օբաման ընտրվեց նախագահ, նա Սոնյաին առաջադրեց Միացյալ նահանգների գերագույն դատարանի դատավոր, և Սոնյան դարձավ առաջին լատինուհին, որ հասավ այդ պաշտոնին։
Սոնյան նշանակալից դեր ունեցավ երկրի կարևորագույն իրավական գործերից մի քանիսում։ Այդ իրավական գործերից էր նաև պատմական այն որոշումը ըստ որի` օրինականացվեցին նույն սեռի ամուսնությունները երկրի բոլոր նահանգներում։
Թարգմանություն <<Cuentos de buenas noches para niñas rebeldes>> գրքից
Ինգա Բաբայան

















