Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին

Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը կրթահամալիրում ուսուցումը դարձել է առցանց։ Եվ այժմ ես կցանկանայի ներկայացնել թե ինչ եմ արել առցանց ուսուցման այս շաբաթվա ընթացքում’ մարտի 16-20 ընկած ժամանակահատվածում։

Մարտի 16-ին կատարել եմ իսպաներեն վարժություններ։ Նաև մասնակցել եմ գրականության <<Կարդում ենք Չարենց>> նախագծին։ Այդ նախագծի շրջանակներում ավելի մոտիկից ծանոթացել եմ Չարենցի ստեղծագործությունների հետ և կատարել նրա <<Մենք Ղարիբ Անցորդ…>> բանաստեղծության վերլուծություն։

Մարտի 17-ին մասնակցել եմ <<Ես և կրթահամալիրը>> նախագծին, որի շրջանակներում ներկայացրել եմ կրթահամալիրը և պատմել նրա առանձնահատկությունների և առավելությունների մասին։ Նաև նկարահանել եմ հոլովակ, որում անգլերենով խոսել եմ կրթահամալիրում առցանց ուսուցման մասին։

Մարտի 18-ին կատարել եմ անգլերեն վարժություններ, ինչպես նաև մասնակցել եմ ֆիլմադարակ նախագծին։ Այդ նախագծի շրջանակներում ներկայացրել եմ Եղիշե Չարենցի մասին << Մահվան տեսիլ>> ֆիլմը, որում հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է գրողի կյանքի ամենաբարդ ժամանակահատվածը։ Նաև կարդացել եմ Չարենցի <<Էմալե պրոֆիլը ձեր>> շարքը։

Մարտի 19-ին կատարել եմ իսպաներեն թարգմանություն։ Թարգմանել եմ Սոնյա Սոտոմայորի մասին գրված հեքիաթը, որում կրճատ պատմվում է իր կյանքը։ Նաև կատարել եմ գրականության առաջադրանք, որում գրել եմ թե ինչ են իրենցից ներկայացնում տրիոլետ, սոնետ, ռուբայաթ, գազել բանաստեղծության ձևերը և Չարենցի ստեղծագործություններից բերել համապատասխան օրինակներ։

Մարտի 20-ին մասնակցել եմ <<Մեդիաուրբաթը առցանց հարթակում>> նախագծին, որի շրջանակներում խոսել եմ կրթահամալիրում մեդիաուրբաթի անցկացման մասին։ Կատարել եմ ևս մեկ իսպաներեն թարգմանություն։ Այս անգամ դա Վալենտինա Տերեշկովայի կյանքը պատմող փոքրիկ հեքիաթն էր։ Նաև մասնակցել եմ էկոլոգիայի նախագծին և անցկացրել վիրտուալ ճանապարհորդություն։ Այդ ճամփորդության ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի ամենից գեղեցիկ և շատերի համար անհայտ վայրերը։ Չմոռանալով գրականության մասին’ նաև պատմել եմ Արմենուհի Տիգրանյանի մասին և ամփոփել <<Կարդում ենք Չարենց>> նախագիծը։

Այսպիսին է եղել առցանց ուսուցման այս շաբաթը ինձ համար։ Այս շաբաթվա ընթացքում կատարել եմ առաջադրանքներ և մասնակցել տարբեր նախագծերի ինչի շնորհիվ շարունակել եմ իմ ուսուցման ընթացքը անկախ երկրում տիրող իրավիճակի։

Оставьте комментарий