Մարտի 30-ից հեռավար-առցանց ուսուցում ուսպլան. ընտանեկան դպրոց

Երկրում տիրող իրավիճակի պատճառով այժմ բոլորս ստիպված ենք մնալ տանը։ Դրա հետ կապված մենք ունենում են բավականին շատ ազատ ժամանակ, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել։ Սրանք են իմ պլանները առաջիկա ժամանակահատվածի համար։

  • Այս ժամանակահատվածում աշխատելու եմ առցանց։ Մասնակցելու եմ <<ֆիլմադարակ>> նախագծին։ Ինչպես նաև կրթահամալիրի այլ նախագծերի մասնակից եմ դառնալու։
  • Ընտանիքիս հետ շատ ժամանակ եմ անցկացնելու։ Ընտանեկան այս ժամանակը ծախսելու եմ հնարավորինս արդյունավետ կերպով։ Ընտանիքիս հետ ուսումնասիրելու եմ օտար լեզուներ, ինչպես նաև դիտելու իսպանալեզու ֆիլմեր։
  • Շարունակելու եմ հեռավար-առցանց ուսուցումը։ Մասնակցելու եմ առցանց պարապմունքների և կատարելու ուսուցչի կողմից հրապարակված առաջադրանքները։
  • Այս ժամանակահատվածում նաև զբաղվելու եմ ինքնակրթությամբ։ Կարդալու եմ գրքեր։ Այդ գրքերից մեկն է լինելու George Orwell-ի <<1984>>գիրքը։ Լսելու եմ բազմաժանր երաժշտություն’ ժամանակակից երաժշտությունից մինչև դասական։ Ինչպես նաև ուսումնասիրելու եմ Համո Սահյանի’ հայ ժողովրդին թողած գրական ժառանգությունը։

Оставьте комментарий